ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ (ՋՈՏՏՈ) ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

Գ. Գրիգորյանի (Ջոտտոյի) գեղարվեստական մտածողությունը ձևավորվել է ինքնատիպ կոլորիտով, աշխույժ եռուզեռով ապրող բազմազգ Թիֆլիսում: Ընդհանրապես Անդրկովկասի մշակութային կենտրոն Թիֆլիսում ապրել և ստեղծագործել են հայ մեծանուն նկարիչներ և տաղանդաշատ արվեստագետներ, ովքեր իրենց ստեղծագործություններով հայկական կերպարվեստում ձևավորեցին «թիֆլիսյան դպրոցը»:

Գ. Գրիգորյանը, ով կյանքին նայում էր փիլիսոփայորեն և տոգորված էր առաջադիմական համարձակ խոհերով, ստեղծում էր հոգեբանական դիմանկարներ, զուսպ նատյուրմորտներ: Նկարում էր մտերիմներին, բարեկամներին, մի ամբողջ շարք են կազմում տարբեր տարիներին վրձնած կնոջ` նկարչուհի և բանաստեղծուհի Դիանայի պատկերները, որոնք միմյանցից տարբերվում են գունային լուծումներով, կառուցվածքով, սակայն բոլորն էլ համակված են ուրույն քնքշանքով ու սիրով:

Թեմատիկ հորինվածքներում Գ. Գրիգորյանը հաճախ վերադառնում է իր մանկության տարիների Թիֆլիսին և վերարտադրում ժամանակին բնորոշ մթնոլորտը, կենցաղն ու բարքերը: Մեծ արժեք են ներկայացնում Գ. Գրիգորյանի նատյուրմորտները: Նրա վրձինը վարպետորեն կերտում է հիմնականում թեք հարթությունների վրա տեղադրված ամենապարզունակ կենցաղային առարկաներ, մրգեր ու ծաղիկներ:

Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության մշակութային ուրույն կենտրոն է. այստեղ կազմակերպվում են Վրաստանի նկարիչների ցուցահանդեսներ, մշակութային կապերին վերաբերող տարաբնույթ միջոցառումներ: 

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Մաշտոցի պող. 45ա
          Երևան 0009, Հայաստան

Tel +374 10 58-01-79

Www www.gallery.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Շաբաթ՝ 10:30-17:40
          Կիրակի՝ 10:30-16:30
Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի

          Ամանորյա տոնական օրերին
          թանգարանը փակ է՝
          30.12.2019 - 07.01.2020: