ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Տուրիստի համար / Հայաստան / ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
General info about armenia

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հարավային Կովկասում: Նրա ներկայիս տարածքը կազմում է 29800կմ2: Այն տեղակայված է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Հայաստանը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, արևմուտքից` Թուրքիային, արևելքից` Ադրբեջանին: Այստեղ ամենաբարձր գագաթը Արագած լեռն է՝ 4090մ բարձրությամբ, ամենացածրը` Դեբեդ գետի կիրճը (400մ): Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը աշխարհի հնագույն քաղաք Երևանն է, որը շուրջ 28 տարով հին է Հռոմից: 2018թվականին Երևանը մեծ շուքով ու բազմաթիվ միջոցառումներով նշեց հիմնադրման 2800-ամյակը:

Աշխարհով մեկ սփռված հայերի միայն երկու երրորդ մասն է ապրում Հայաստանում: Ըստ 2006 թվականի պատշոնապես հրապարակված տվյալների՝ երկրի բնակչության թիվը կազմում է 3.219.400 մարդ, որի 96%-ը ազգությամբ հայ է։ Բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է։ Այստեղ ապրող ազգային փոքրամասնություններն են՝ ռուսները, պարսիկները, եզդիները, վրացիները, քրդերը, հնդիկները և այլք։

Դեպի ծովային տարածք Հայաստանը, ցավոք, ելք չունի: Հետևաբար այստեղ կարելի է հասնել ինքնաթիռով կամ ցամաքային տրանսպորտային միջոցներով՝ Վրաստանից և Իրանից: Երկրի գլխավոր օդանավակայանը Զվարթնոց միջազգային օդանավակայանն է: Երկրորդ այլընտրանքային միջազգային օդանավակայան է համարվում Գյումրու «Շիրակ» օդանավակայանը, որը գտնվում է Գյումրի քաղաքից 5կմ, իսկ Երևանից՝ 120կմ հեռավորության վրա:

Հայաստանն աշխարհի հնագույն պետություններից է, որի պատմությունը սկսել է ավելի քան 2000 տարի առաջ: Ներկայիս Հայաստանը մի փոքր մասն է այն պատմական երկրի, որի մասին բազմիցս հիշատակել են աշխարհի ամենահայտնի պատմիչներն իրենց աշխատություններում: Նրա տարածքը կազմված է 11 մարզերից, որոնցից մեկը համարվում է մայրաքաղաք Երևանը: Երևանում է գտնվում աշխարհի հնագույն ձեռագիր մատյանների և միջնադարյան գրքերի խոշորագույն հավաքածուներից մեկը՝ Մատենադարանը

Հայաստանն աշխարհում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է: Հայ Առաքելական Եկեղեցին համարվում է հնագույն ազգային եկեղեցիներից ու քրիստոնեական համայնքներից մեկը: Հոգևոր կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է: Այնուամենայնիվ, ի զարմանս բազմաթիվ զբոսաշրջիկների, Հայաստանում կարելի է տեսնել հուշակոթողներ, որոնք թվագրվում են նախաքրիստոնեական ժամանակաշրջանին: Այդպիսի կառույցների ցայտուն օրինակ է Կոտայքի մարզում գտնվող Գառնու հեթանոսական տաճարը:

Հայաստանի պետական լեզուն մեկն է՝ հայերենը, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Հայոց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405թ-ին: Հայաստանի կարևորագույն խորհրդանիշն է համարվում աստվածաշնչյան Արարատ լեռը, որի վրա էլ համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանել է Նոյան տապանը:

Հայաստանում՝ Արենի գյուղի մոտ գտնվող Թռչունների քարանձավում է հայտնաբերվել աշխարհի հնագույն՝ 6000-ամյա գինեգործարանը: Արենին ներկայումս էլ պահպանում է գինեգործական ավանդույթները: Նշենք նաև, որ նույն տեղանքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է նաև աշխարհի հնագույն՝ 5500-ամյա կոշիկը։ 

Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է իր յուրահատուկ և հնամենի ճարտարապետությամբ, մշակույթով, բացառիկ բնությամբ ու մարդկանց ջերմ վերաբերմունքով:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
44 USD
Անժամկետ -
51 USD