ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Տուրիստի համար / Հայաստան / ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՎԻԶԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Passports armenia

Եթե Դուք պլանավորում եք գալ Հայաստան, ապա Ձեզ անհրաժեշտ է տեղեկանալ վիզային ներկայացվող պահանջների մասին: Որոշ երկրների քաղաքացիներ կարող են ազատ մուտք գործել ՀՀ տարածք: Դրանց ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքէջ:

Մնացած երկրների այցելուները կարող են օգտվել հետևյալ տեսակի վիզաներից.

  • Այցելության վիզա,
  • Պաշտոնական վիզա,
  • Դիվանագիտական վիզա,
  • Տարանցիկ վիզա:

Եթե Դուք այցելում եք Հայաստան որպես զբոսաշրջիկ, ապա պետք է դիմեք առաջին տեսակի վիզայի համար (եզակի կամ բազմակի մուտք): Սա կարճաժամկետ վիզա է՝ մեկ տարի վավերականության ժամկետով: Դուք կարող եք դիմել վիզայի համար հենց սահմանակետում, եթե ներկայացնեք վավեր անձնագիր: Սահմանակետում Դուք կարող եք դիմել նաև տարանցիկ կամ այցելության վիզայի համար՝ 21/210 օր ժամկետով: Վիզայի մնացած տեսակների համար պետք է դիմել նախօրոք: Դուք կարող եք իմանալ ավելին՝ այցելելով հետևյալ կայքէջ:

Վիզայի արժեքը կախված է իր տեսակից և ժամկետներից: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքէջ:

Լրացուցիչ հարցերի համար Դուք կարող եք կապ հաստատել Արտաքին գործերի նախարարության հետ՝ նամակ ուղարկելով visa@mfa.am էլ. հասցեին կամ զանգահարելով +37460 620516 հեռախոսահամարով:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
39 USD
3 օր / 72 ժամ -
41 USD
Անժամկետ -
49 USD