ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Տուրիստի համար / Երևան / ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Tours in yerevan

Լավագույն էքսկուրսիաները Երևանում և Հայաստանում – Անվճար Երևան Քարտով

Ցանկանում եք մասնակցել Հայաստանում և Երևանում անցակցվող էքսկուրսիաներին? Ուսումնասիրել այն ազգի պատմությունն ու սովորույթները, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն? Երազում եք տեսնել հայկական հնագույն հուշարձանները, որոնք ընդգրկված  են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում? Կամ ուղղակի ցանկանում եք թխել լավաշ (հայկական հաց) և խմել հայկական հանրահռչակ կոնյակ?

Ուրեմն միացեք մեզ!

Այս ամենը Դուք կարող եք գտնել Հայաստանում` Երևանում: Նշենք, որ Երևան քաղաքի պաշտոնական զբոսաշրջային քարտով Դուք կարող եք լիովին անվճար մասնակցել ամենահետաքրքիր էքսկուրսիաներին Երևանում և Հայաստանում: Բոլոր էքսկուրսիաները ներառում են փոխադրում հարմարավետ ավտոմեքենաներով և փորձառու էքսկուրսավարների ծառայություններ:

  1. Անվճար էքսկուրսիա դեպի Գառնի, Գեղարդ – Դժվար է պատկերացնել էքսկուրսիա Հայաստանում առանց Գառնի, Գեղարդի: Սա Հայաստան եկած զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Այս էքսկուրսիայի ընթացքում հմուտ էքսկուրսավարի օգնությամբ Դուք կբացահայտեք Հայաստանում գտնվող հեթանոսական տաճարը: Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈՒՆԵՍԿՕ -Հունաստան 2011 մրցանակին: Հաջորդ կանգառը Գեղարդի վանքն է, որը կառուցվել է IV դարում: Այնուհետև Դուք կմասնակցեք հայկական հացի՝ լավաշի թխման վարպետության դասին: Այս հիանալի էքսկուրսիայի օրակարգում ներառված է նաև ավանդական ճաշ, որի ընթացքում Դուք կփորձեք հայկական ավանդական ուտեստներ՝ Խաշ և Հարիսա:
  2. Անվճար «Երևան սիթի տուր» (քաղաքային էքսկուրսիա Երևանում) – Սա քաղաքի պաշտոնական զբոսաշրջային երթուղային ծրագիրն է, որն ունի 8 կանգառ: «Երևան Սիթի Տուր»-ի երկժամանոց շրջագայության ընթացքում բազմալեզու համակարգը հնարավորություն է ընձեռում լսել հետաքրքիր մեկնաբանություններ Երևանի պատմության, մշակույթի, ճարտարապետության և քաղաքի մշակութային տարբեր արժեքների վերաբերյալ:  Երթուղու կանգառները գտնվում են քաղաքի լավագույն ժամանցի վայրերում:
  3. Անվճար էքսկուրսիա “ARARAT” կոնյակի գործարանում – Դժվար է պատկերացնել Հայաստան այցն առանց հանրահռչակ հայկական կոնյակի: Երևանի կոնյակի գործարանի “ARARAT” թանգարանում Դուք կարող եք ծանոթանալ հայկական լեգենդար «Արարատ» կոնյակի ստեղծման պատմությանը, ականատես լինել կոնյակի արտադրման փուլերին և հենց աղբյուրից համտեսել տարբեր տեսակի հայկական կոնյակների անկրկնելի համն ու բույրը: Դուք կշրջեք նաև գործարանի թանգարանում և կծանոթանաք կոնյակագործության լեգենդին, կտեսնեք հնագույն հայկական տակառները, կիմանաք տեղեկություններ 100-120 տարվա վաղեմություն ունեցող հայկական կոնյակների մասին, թե ովքեր են օգտագործել միայն հայկական կոնյակ, և թե ինչ մեդալներ են զարդարում «Արարատ» կոչվող լեգենդը:
  4. Անվճար էքսկուրսիա Մեգերիան Կարպետ գործարանում – Հին ժամանակներից սկսած` գորգերն ու կարպետները հայերի կենցաղում անհրաժեշտություն են եղել:  Գորգագործությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն և, եթե Դուք հետաքրքրված եք հայկական գորգերի ստեղծմամբ, ապա անպայման այցելեք հայկական գորգերի գործարան: Մեգերյան կենտրոնում Դուք կարող եք տեսնել բազմատեսակ գորգեր, հետևել արվեստի յուրահատուկ գործերի պատրաստման բուն գործընթացին, ծանոթանալ բնական նյութերով ներկման և մշակման տեխնոլոգիաներին:
  5. Էքսկուրսիա գինու գործարանում – Հայաստանը գինեգործության բնօրրանն է: Երևան Քարտը հնարավորություն է տալիս ուսումնասիրել Հայաստանի գինեգործության արվեստը: Գործընկեր-կազմակերպություններում հյուրերի համար կազմակերպվում են հետաքրքիր շրջագայություններ, որոնց ընթացքում ներկայացվում է հայոց գինու հազարամյա պատմությունը, գինու դերը հայ ժողովրդի կենցաղում և մշակույթում, ինքնության և արժեքային համակարգերի ձևավորման գործում: Ներկայացվում են նաև ոգելից խմիչքների պատրաստման ու մատուցման հիմնական դրույթները, ընտրության և պահպանման նրբությունները:
  6. 15 % զեղչ բոլոր էքսկուրսիաների համար – Երևան Քարտը հնարավորություն է տալիս մասնակցել Հայաստանի լավագույն էքսկուրսաիներին՝ 15 % զեղչով: Էքսկուրսիաները ներառում են Հայաստանի լավագույն զբոսաշրջային ուղղությունները՝  Ծաղկաձոր, Սևանա լիճ, Դիլիջան, Տաթև, Խոր Վիրապ, Արենի գինետուն, Զվարթնոց, Էջմիածին, Հաղպատ, Սանահին և այլն: Ամբողջական ցանկին ծանոթանալու համար, կարող եք այցելել Էքսկուրսիաներ բաժինը: 

Երևան Քարտն առաջարկում է թե՛ անհատական , թե՛ խմբային էքսկուրսիաներ Երևանում և Հայաստանում: Նշենք, որ առաջարկված էքսկուրսիաների ցանկը կարող է փոփոխվել տարվա եղանակից կախված, այդ պատճառով ընթացիկ էքսկուրսիաների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք Էքսկուրսիաներ բաժին կամ ուղարկեք մեզ էլ. նամակ:

Երևան Քարտը հնարավորություն է տալիս բացահայտել աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Հայաստանի պատմությունը և մշակույթը, ինչպես նաև ԽՆԱՅԵԼ ԳՈՒՄԱՐ և ԺԱՄԱՆԱԿ: Այստեղ Դուք կզգաք իսկական հայկական հյուրընկալությունը, կճաշակեք հայկական խոյանոցի ուտեստները, կլսեք հայկական երաժշտություն և կվայելեք ծիրանենու փայտից պատրաստված գործիքը՝ Դուդուկը:

Ինչու Դուք պետք է ճանապարհորդեք Երևան Քարտի հետ?

  1. Երևան քարտը Երևանի պաշտոնական զբոսաշրջային քարտն է: Մենք Ձեզ ենք առաջարկում երաշխավորված բարձրորակ ծառայությունների փաթեթ, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: Մենք համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի Տուրիզմի կոմիտեի և ավելի քան 150 կազմակերպությունների հետ: Մենք հնարավորություն ունենք լավագույնս պլանավորելու և կազմակերպելու Ձեր անմոռանալի հանգիստը Հայաստանում:
  2. Երևան քարտը Հայաստանում ճանապարհորդելու և խնայելու ամենահեշտ եղանակն է: Անվճար էքսկուրսիաների, Անվճար տրանսպորտի, Անվճար թանգարանների և Մեծ զեղչերի շնորհիվ Դուք կարող եք խնայել զգալի գումար և ժամանակ: Ձեզ տրամադրված ծառայությունների փաթեթի շնորհիվ Դուք կարող եք տեսնել ավելին:
  3. Երևան Քարտը միշտ Ձեզ հետ է: Ցանկանում եք ամրագրել էքսկուրսիաներ? Հյուրանոց, Ավտոմեքենա կամ ուղղակի ցանկանում եք իմանալ քաղաքի լավագույն ժամանցի վայրերը? Զանգահարեք մեզ 24/7, մենք միշտ պատրաստ ենք օգնել Ձեզ !

Դուք հեշտությամբ կարող եք տեղեկություններ գտնել Երևան Քարտի մասին լավագույն հարթակներում և կայքէջերում, ինչպիսիք են՝  Lonely planet, Get your guide, Viator, Travel.am, Petersburgcard.com, Tonkosti.ru, Thecrazytourist, Turizm.ru, votpusk.ru, Turister, Tury.ru, Tursvodka.ru, Tourout.ru  և այլն:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
43 USD
Անժամկետ -
51 USD