ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
1day

Լավագույն վայրերը Երևանում – անվճար` Երևան քարտով

Ճանապարհորդի ուղեցույց: Ինչպես անցկացնել 1 օր Երևանում

Ցանկանում եք ճանապարհորդել և բացահայտել Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը և դրա համար ունեք միայն մեկ օր, հոգ չէ: Մենք կօգնենք Ձեզ այդ կարճ ժամանակահատվածում հնարավորինս արդյունավետ կերպով այցելել Երևանի լավագույն վայրերը՝ թանգարանները, արվեստի կենտրոնները, ժամանցի վայրերը, փաբերը, գինետները և այլն: Պարզապես անհրաժեշտ է ճիշտ պլանավորել Ձեր շրջագայությունը: Ահա մեր կողմից առաջարկվող մեկօրյա տուրը Երևանում:

  1. Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է: Թանգարանը պահպանում է շուրջ 400հզ առարկաներից բաղկացած ազգային հավաքածու և ներկայացնում է Հայաստանի պատմության ու մշակույթի ամբողջական պատկերը՝ սկսած նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը: Ցուցադրությունում ներկայացված են հնագիտական, ազգագրական, դրամագիտական և վավերագրական բացառիկ նմուշներ և գլուխգործոցներ:

  1. Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահն ունի հարուստ հավաքածու: Այն ներկայանում է հայկական, ռուսական և արևմտաեվրոպական արվեստի բաժիններով, որտեղ հավաքված են կերպարվեստի բնագավառում աշխարհին հայտնի ամենաականավոր վարպետների գործերը: Այստեղ ցուցադրվում են Հ.Այվազովսկու, Վ.Սուրենյանցի, Մ.Սարյանի, Վ.Սերովի, Ի.Ռեպինի, Վ.Կանդինսկու, Մ.Շագալի, Տինտորետտոյի և այլ անվանի հեղինակների մեծարժեք գործերը:

  1. Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հայերեն և օտարալեզու հնագույն ձեռագրերի, հնատիպ գրքերի, միջնադարյան մանրանկարչության բացառիկ նմուշների, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական ուսումնասիրման խոշորագույն կենտրոններից է։ Այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և ստացել է «Աշխարհի հիշողություն» մրցանակ: Մատենադարանի ցուցադրություններն ունեն միջմշակութային բնույթ և համաշխարհային նշանակություն։

  1. Վերնիսաժ

Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, գորգեր, ոսկերչական իրեր, զարդեր, նկարներ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, կավե, փայտե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, ինչպես նաև բազմաթիվ հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։

  1. Անպայման օգտվեք հայկական խոհանոցից

Հայաստանի մայրաքաղաք Երևանում ամեն քայլափոխին կարող եք համտեսել հայկական անկրկնելի ուտեստները՝ բավականին մատչելի գներով: Ճաշակեք հայկական տոլման, խորովածը, հարիսան, ինչպես նաև գաթան, չրեղենը, և իհարկե հայկական անփոխարինելի հացատեսակը՝ լավաշը:

  1. Մասնակցե՛ք հայկական լեգենդար կոնյակի գործարանի տուրին

Հայկական կոնյակը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Արարատ կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թվականին և համարվում է ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկը: Երևան Քարտը ներառում է նաև անվճար մասնակցություն Արարատ կոնյակի գործարանի էքսկուրսիային, որի ընթացքում կարող եք վայելել հայկական կոնյակի անկրկնելի համը:

  1. Զբոսնե՛ք գիշերային Երևանով

Յուրահատուկ գեղեցկությամբ և խորհրդավորությամբ է ներկայանում գիշերային Երևանը: Դուք կարող եք զվայլվել նրանով երեկոյան էքսկուրսիայի ընթացքում կամ ուղղակի զբոսնելով քաղաքի կենտրոնական լուսավոր փողոցներով:

Կասկադ համալիր

Կասկադ համալիրը համարվում է տեղացիների և հյուրերի համար ամենասիրելի վայրերից մեկը: Այն ներառում է ժամանակակից արվեստի տարրեր, այգի, սրճարաններ և ռեստորաններ: Գրեթե ամբողջ տարվա ընթացքում այստեղ Դուք կարող եք մասնակցել դասական և ջազ համերգների, իսկ համալիրի բարձրունքից հիանալ Երևանի հրաշալի համայնապատկերով և Արարատ լեռան գեղեցկությամբ:

Աբովյան փողոց

Երևանի Աբովյան փողոցը համարվում է նոր Երևանի հնագույն և ամենագեղեցիկ փողոցներից մեկը, որտեղ տեղակայված գեղեցիկ սրճարաններում և ռեստորաններում Դուք կարող եք հանգստանալ և վայելել երեկոն:

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը Հայաստանի գլխավոր հրապարակն է: Երևան քաղաքի գլխավոր հրապարակում են գտնվում կառավարական շենքերը, Հայաստանի պատմության թանգարանը և Ազգային պատկերասրահը, իսկ կենտրոնում տեղակայված է խճանկարային քարե գորգը: Երեկոյան Հայաստանի հանրապետության հրապարակում Դուք կարող եք վայելել երգող շատրվանների շոուն, որն ուղեկցվում է լուսաձայնային տեսարանով:

Այցելե՛ք Երևանի լավագույն վայրերը և բացահայտե՛ք քաղաքը Երևան Քարտի հետ:

Երևան Քարտի առավելություններին մանրամասն ծանոթացե՛ք այստեղ

Դուք կարող եք գնել կամ ամրագրել Երևան Քարտը այստեղ

 

 

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
43 USD
Անժամկետ -
52 USD