ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Տուրիստի համար / Ձմեռը Հայաստանում / ԱՄԱՆՈՐԸ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Christmas market yerevan

Ամանոր և Սուրբ Ծնունդ 2020, Ամանորյա հետաքրքիր ծրագրեր

Հայաստանյան Ամանորը երկրի ամենաուրախ և գեղեցիկ տոնն է, որն իր հետ բերում է ամենանվիրական երազանքների իրականացման նկատմամբ մեծագույն հավատ, հայկական ավանդական կերակրատեսակներով հարուստ տոնական սեղաններ, գունագեղ լույսերով զարդարված փողոցներ ու բնակելի շենքերի պատշգամբներ, փոխադարձ սրտաբուխ շնորհավորանքներ ու բազմաթիվ սպասելի ու անակնկալ նվերներ:

Ամանորյա տոնակատարությունների արարողակարգը շատ ընդգրկուն է՝ սկսած բնակարանների ձևավորումից մինչև տոնական համադամ կերակուրների պատրաստումը: Հայկական ամանորյա լեփ-լեցուն սեղաններից անպակաս են լինում հայկական ավանդական խաղողի տերևներով պատրաստված տոլման, ձավարի, բրնձի, լոբու և սիսեռի խառնուրդից պատրաստված պահքի, ասել է թե՝ պասուց տոլման, ինչպես նաև հատուկ հայկական բաղադրատոմսով մշակված ու պատրաստված խոզաբուդը, տարատեսակ աղցանները, հայկական ծագման անկրկնելի համ ունեցող ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն ու ըմպելիքները, այդ թվում՝ գինին, կոնյակը, շամպայնը: Չմոռանանք նշել նաև հայ կնոջ արհեստավարժ ձեռքով պատրաստված հայկական արևահամ չրեղենի ու խմորեղենների բազմազան տեսականու մասին, որոնք մշտապես զարմացնում են բոլորին իրենց յուրօրինակ նրբահամությամբ:

Հին հեթանոսական ժամանակներում հայկական նոր տարին նշվել է օգոստոս ամսին և կոչվել է Նավասարդ: Այն հանդիսացել է բերքի տոն, որի ժամանակ մարդիկ ձգտում էին իրենց երախտագիտությունն հայտնել աստվածներին՝ հաջողակ տարվա և առատ բերքի սպասումով: Ամանորյա ճոխ սեղան ձևավորելու ավանդույթը ծագում է հենց այստեղից: Այժմ էլ մարդիկ լիահույս են, որ նոր տարին նույնքան առատ կլինի, որքան իրենց տոնական սեղանը:

Հայաստանում Ամանորին անմիջապես հաջորդում է Սուրբ Ծնունդը. Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին՝ սկսելով, սակայն, հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ին: Այդ ժամին բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սբ. Պատարագ: Եկեղեցում վառված ճրագներն այդ օրը մարդիկ իրենց հետ տուն են տանում: Սա խորհրդանշում է եկեղեցու օրհնությամբ օժտված աստվածային լույսը: Սուրբ ծննդյան տոնին ևս հայ ընտանիքներում առանձնահատուկ և խորհրդանշական ուտեստներ են պատրաստում՝ չրեղենով և չամիչով համեմված բրնձով փլավ, տապակած կանաչի, տնական գաթա, որոնք, իհարկե, համադրվում են Քրիստոսի արյան գույնը խորհրդանշող կարմիր գինու հետ:

Անշուշտ, Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ուշադրության կենտրոնում մանուկներն են, ովքեր անհամբեր սպասում են Ձմեռ պապիկի նվերներին, տոնական լույսերով ու խաղալիքներով զարդարված տոնածառին և ինչու չէ, համեղ ուտեստներին:

Երևանում յուրաքանչյուր տարի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշտապես կազմակերպվում են տոնական միջոցառումներ, համերգներ և մանկական միջոցառումներ, որոնք էլ ավելի են զարդարում տոնական Երևանը և հիանալի տրամադրություն պարգևում բոլորին:

2020 թվականի տարեմուտը ևս Երևանում և Հայաստանում կնշվի մեծ շուքով: Սպասվում են բազմաթիվ ամանորյա հետաքրքիր ծրագրեր:

Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում Նոր տարի և Սուրբ Ծնունդ 2020 միջոցառումների ցանկը.

  • Նոյեմբերի 30 – Սուրբ Ծննդյան տոնավաճառ՝ Գերմանիայի դեսպանատուն
  • Դեկտեմբերի 5 – Ձմեռային հեքիաթ, 13:00-17:00, Երևանի պատմության թանգարան
  • Դեկտեմբերի 8 – Ամանորի ցուցահանդես-վաճառք և Christmas Fest with Deah՝ ժամը 11:00-ին, Անի Պլազա հյուրանոց
  • Դեկտեմբերի 14 – Սահադաշտի բացման արարողություն, շոու-ծրագիր, Ձմեռային այգի
  • Դեկտեմբերի 15 – Christmas handmade Bazaar՝ ժամը 11:00-ին, Մետաքսի ճանապարհ հյուրանոց
  • Դեկտեմբերի 21 – Երևանի գլխավոր տոնածառի լուսերի վառման արարողություն, ժամը 20։00, Հանրապետության հրապարակ
  • Դեկտեմբերի 23 – Ձմեռ պսպիկների բարեգործական տոնական վազք, ժամը 10։00-ին, Հանրապետության հրապարակ
  • Դեկտեմբերի 23 – Christmas market` ժամը 10:00-ին, Արմենիա Մարիոտ Հոթել Երևան
  • Դեկտեմբերի 31 – Տոնական համերգային ծրագիր, Ձմեռային այգի
  • Դեկտեմբեր-Հունվար – Սուրբ Ծննդյան տոնավաճառ, Հյուսիսային պողոտա

Ցանկը՝ շարունակելի:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
44 USD
Անժամկետ -
51 USD