ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Տուրիստի համար / Խորհուրդներ / ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐ
Armenian traditional dishes

Հայկական խոհանոցը միշտ հայտնի է իր բազմազանությամբ և համեղ ուտեստներով: Խոհանոցը հին է, ինչպես մեր պատմությունը: Հայկական խոհարարական ավանդույթները ավելի քան 2000 տարեկան են: Ավանդաբար, ուտեստները պատրաստվում են կրակի վրա: Հայաստանում կավից վառարանները կոչվում էին թոնիր: Այն այժմ էլ օգտագործում են հաց, սունկ, ձուկ, մսամթերք, բանջարեղեն պատրաստելու համար:

Հայկական խոհանոցի մեկ այլ առանձնահատկություններից է նաև համեմունքների և կանաչիների օգտագործումը: Անուշահոտ համեմունքները շատ սիրված են Հայաստանում, իսկ հայ խոհարարները օգտագործում են մոտ 300 տեսակ վայրի ծաղիկների և կանաչիների համեմունքներ:

Բոլոր այս առանձնահատկություններն հայկական խոհանոցը դարձնում են յուրօրինակ, անսովոր, համեղ և բուրավետ: Առավել հայտնի հայկական ուտեստներին և խմիչքներին կծանոթանաք ստորև:

Ապուրներ

Ապուրները հայկական խոհանոցում շատ են: Ամենահայտնի հայկական ապուրներն են խաշը, բոզբաշը, սպասը և այլն:

Մսային ուտեստներ

Հայկական խոհանոցում մսային ուտեստներին առանձնահատուկ են վերաբերվում: Ամենապարզ և ամենահին ուտեստներից են հայտնի խորովածը, քյուֆթան, տժվժիկը, դոլման և այլն: Այս ուտեստները պատրաստվում են այնպես, ինչպես 1500 տարի առաջ:

Հաց և կաթնամթերք

Ավանդական հայկական հացը՝ լավաշը, հայտնի է ամբողջ աշխարհում: Հայկական խոհանոցն առանց լավաշի գոյություն ունենալ չի կարող:

Հայկական կաթնամթերքը սիրված է ոչ միայն բնակիչների, այլև զբոսաշրջիկների շրջանում: Այս մթերքները սպառվում են հացի նման և օգտագործվում ինչպես առանձին, այնպես էլ այլ սննդատեսակների հետ: Հայկական ամենահայտնի պանիրը դա չեչիլ պանիրն է, իսկ ամենահայտնի կաթնամթերքը՝ մածունը:         

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
43 USD
Անժամկետ -
52 USD