ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Տուրիստի համար / Խորհուրդներ / ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Armenian traditional drinks

Ավանդական խմիչքները Հայաստանում

Հայաստանում խրախուսվում է ազգային խմիչքների սպառումը: Կոնյակը, օղին և հայկական գինին ալկոհոլային խմիչքների ամենահայտնի տեսակներն են ՀՀ-ում: Աշխարհահռչակ հայկական կոնյակը պատրաստվում է Արարատյան դաշտում աճող հատընտիր խաղողից: Հայկական կոնյակները դասակարգվում են ըստ արտադրման առանձնահատկությունների: Գինեգործության համար ևս Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են: Խաղողի տեսակները, որոնք աճում են Հայաստանում, պարունակում են մեծ քանակի շաքար, ինչն էլ նպաստում է խմիչքում ալկոհոլի բարձր պարունակությանը:

Հայկական ալկոհոլային խմիչքներից բացի հայտնի են նաև հանքային ջրերը: Ջերմուկը հայկական հանքային ջուր է: Բնական գազավորված ջրի լեռնային աղբյուրը գտնվում է Ջերմուկ քաղաքում:  Այս ջուրն ունի բուժիչ հատկություններ և խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր տառապում են գաստրիտով, շաքարախտով, նյարդային համակարգի հիվանդություններով, նույնիսկ դեպրեսիայով: 

Մածունը հայկական ավանդական կաթնամթերք է, որը պատրաստվում է ոչխարի կամ կովի կաթից: Այն շատ օգտակար է առողջության համար և հագեցնում է ծարավը: Մածնի մեկ այլ տեսակ է քամած մածունը, որը պատրաստվում է ավելի երկար ժամանակում:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
39 USD
3 օր / 72 ժամ -
41 USD
Անժամկետ -
49 USD