ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Տուրիստի համար / Երևան / ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՎ ՔԱՐՏԵԶ
Patet

Վերջին տարիներին քաղաքային տուրիզմի զարգացման համաշխարհային միտումները նկատելի դարձան  նաև Երևանում: Տարեց տարի էլ ավելի է շատանում Երևան այցելած զբոսաշրջիկների թիվը: Երևանը աշխարհի այն եզակի քաղաքներից է, որն ունի 2700 տարուց ավել պատմություն : Երևան Քարտ ծրագրի փաթեթում առկա ուղեցույցը ստեղծված է օգնելու զբոսաշրջիկին հեշտ կողմնորոշվել քաղաքում և բացահայտել երևանի ամբողջ հմայքը: Ուղեցույցը պարունակում է ամբողջական տեղեկատվություն Երևան քաղաքում առկա տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, թանգարանների, ժամանցի վայրերի, խանութների, սրճարանների, ռեստորանների և զբոսաշրջիկներին հետաքրքրող այլ վայրերի մասին: Թանգարաններ բաժնում լուսանկարների վրա նշված համարների շնորհիվ դուք կարող եք, հեշտությամբ գտնել ձեզ հետաքրքրող թանգարանը Երևան Քարտի փաթեթում առկա քարտեզի վրա:Երևանի ուղեցույցը եզակի է իր բովանդակությամբ և տեղեկատվության ճշգրտությամբ, այն կազմվել է՝ հաշվի առնելով զբոսաշրջիկների հետաքրքրությունները:Երևանի ուղեցույցում ներառված են Երևանյան թանգարանները, որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսված առանձին էջում առկա են՝ թանգարանի մասին եռալեզու ինֆորմացիա, կոնտակտային տվյալներ, աշխատանքային օրերն ու ժամերը, տեղայնությունը քարտեզի վրա, մոտակա մետրոյի կայարանը, ավտոբուսների համարները և այլ օգտակար տեղեկատվություններ:  Երևանի ուղեցույցում տեղ են գտել Երևանի մի շարք բարձրակարգ սրճարաններ և ռեստորաններ, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ հայկական խոհանոցին, համտեսելով հայկական ավանդական ուտեստներ և խմիչքներ:

Ուղեցույցում լուսաբանված են նաև օդանավակայանից – Երևան և Երևանում տրանսպորտային միջոցներից օգտվելու լավագույն և շահավետ տարբերակները:Երևանի ուղեցույցը ինֆորմացիա է տալիս նաև այնպիսի կարևոր ենթակառուցվածքների մասին, ինչպիսիք են հյուրանոցները ՝ հասցե, հեռախոսահամար և այլն :Գաղտնիք չէ, որ  ամենաշատ հետաքրքրությունը զբոսաշրջիկների համար քաղաքի տեսարժան վայրերն են, իսկ դրանց բացահայտման ամենահեշտ և արդյունավետ տարբերակը քաղաքային տուրերն: Երևանի ուղեցույցում ներկայացված են քաղաքային տուրերը, դրանց մեկնարկի վայրերը և ժամերը: Տուրերը անվճար են Երևան Քարտի օգտատերերի համար :Եթե ցանկանում եք որևէ հուշ տանել ձեզ հետ Հայաստանից, ապա ուղեցույցը ձեզ կօգնի նաև այս հարցում , քանի որ ուղեցույցում ներկայացված են երևանյան հուշանվերների խանութները, որտեղ կարող եք գտնել հայ վարպետների կողմից պատրաստված եզակի հուշանվերներ:Որպես ամփոփում նշենք, որ Երևանի ուղեցույցը ներառված է Երևան Քարտի փաթեթում, այն նախատեսված է զբոսաշրջիկների համար և օգնում է կազմակերպել ամբողջ ճամփորդությունը՝ սկսված օդանավակայանում վայրէջք կատարելու պահից:

 Երևանի ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ 

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD