ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Տուրիստի համար / Երևան / ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ
Yerevan useful info

Եթե Դուք արդեն Երևանում եք, կամ պատրաստվում եք այցելել Երևան, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Երևանի մասին օգտակար տեղեկատվությանը:

Մայրաքաղաք Երևանը Հայաստանի խոշորագույն քաղաքն է, որի բնակչությունն անցնում է մեկ միլիոնից: Այն Հայատստանի 13-րդ մայրաքաղաքն է, գտնվում է Հրազդան գետի ափերին:

Երևանի անվան հետ կապում են լեգենդ, ըստ որի, երբ Նոյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան գագաթին, Նոյը տեսել է ցամաքը և բացականչել է “Երևաց” բառը, որն էլ որոշ փոփոխությունների ենթարկվելով դարձել է Երևան:

Այս արևառատ քաղաքում կարող եք գտնել հնագիտական բնակավայրեր, թանգարաններ, արվեստի սրահներ ու գրադարաններ, ինչպես նաև բազմաթիվ մշակութային կենտրոներ: Նշենք, որ 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք:  

ժամանել Երևան և լինել տեղեկացված

 Զվարթնոց օդանավակայան 

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի Հանրապետության գլխավոր օդային դարպասն է: Այն գտնվում է Երևանի կենտրոնից 12կմ հեռավորության վրա: Օդանավակայանից Երևան փոխադրման ամենահարմար տարբերակը Զվարթնոց օդանավակայանի կողմից պաշտոնապես մատուցվող "Աէրոպորտ" տաքսի ծառայությունն է, որի միջոցով հարմարավետ և ապահով կարող եք տեղափոխվել Երևան:

Երևանի քաղաքային տրանսպորտ

Երևանում շրջագայելու համար ամենահարմար տրանսպորտային միջոցը Երևանի մետրոն է: Մետրոն իրար է կապում քաղաքի տարբեր հատվածները և ունի 10 կայարան: Երևանում գործում են նաև երթուղային տաքսիներ, ավտոբուսներ և տրոլեյբուսներ, ինչպես նաև քաղաքային տաքսիներ:

Հյուրանոցներ և բնակարաններ Երևանում

Երևան այցելող զբոսաշրջիկները կարող են հանգիստ լինել գիշերակացի համար, քանի որ Երևանն ունի բազմատեսակ հյուրանոցներ, հյուրատներ, ինչպես նաև վարձութով բնակարաններ, որոնք հարմար են ցանկացած նախասիրությունների տեր մարդկանց: Այստեղ Դուք կգտնեք ինչպես շքեղ հյուրանոցային համարներ, այնպես էլ համեստ, բայց հարմարավետ սենյակներ՝ լիարժեք հանգստի համար: Դուք ինքներդ կարող եք ընտրել քաղաքի Ձեր նախընտրած հատվածին մոտ գտնվող հյուրանոցը և չանհանգստանալ հեռավորության մասին:

Ինտերնետային ծածկույթներ Երևանում

Ինտերնետը, որն այսօր այդքան անհրաժեշտ է հատկապես զբոսաշրջիկների համար հասանելի է Երևանում: Երևանի մետրոյի բոլոր կայարաններում կարող եք օգտվել անվճար Wi-Fi ինտերնետից, այգիներում, մի շարք ռեստորաններում և սրճարաններում, ինչպես նաև Հանրապետության Հրապարակում ևս առկա է անվճար Wi-Fi :

Ժամանցը Երևանում

Երևանը կարելի է համարել ժամանցային քաղաք, քանի որ այստեղ կգտնեք գրեթե ամեն ինչ թե՛ մեծահասակների, և թե՛ մանուկների հանգիստն ու առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար: Երևանը լի է գեղեցիկ այգիներով և պուրակներով, որտեղ կարելի է զբոսնել և հանգստանալ: Ամենուր կարելի է գտնել սրճարաններ և ռեստորաններ, որտեղ ոչ միայն կարելի է համտեսել հայկական խոհանոցի համեղ ուտեստները, այլև կարելի է լսել բարձրորակ կենդանի երաժշտություն: Հետաքրքիր ժամանց են առաջարկում ջազ և կարաոկե ակումբները, դիսկոտեկները և խաղային կենտրոնները, իսկ առևտրի սիրահարներին սպասում են բազմաթիվ առևտրի կենտրոններ և հուշանվերների խանութներ: Երևան ժամանած զբոսաշրջիկների համար հատկապես հետաքրքիր կլինի Վերնիսաժը, որտեղ ցուցադրված են ժամանակակից հայ արվեստագետների, արծաթագործների, նկարիչների գործերը:

Եղանակը Երևանում

Երևան այցելելու լավագույն ժամանակն ամառն է: Այս եղանակին Դուք կարող եք լիարժեք էքսկուրսիաներ կատարել Երևանում և վայելել ժամանցի վայրերը, ինչպես նաև այցելել Երևանի բոլոր այգիները և պուրակները:

Եթե Դուք այնուամենայնիվ ցանկանում եք այցելել Երևան գարնանը և չեք նախընտրում անձրևային եղանակ, ապա խուսափեք ճանապարհորդել գարնան առաջին ամիսներին: Ձեզ համար առավել հարմար տարբերակ է ուշ գարունը, երբ քաղաքի բնությունը ծաղկում է:

Աշնանային Երևանը հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր սիրում են մեղմ եղանակ: Այս եղանակին Երևանը հրաշալի տեսք ունի ծառերի դեղնակարմիր տերևների շնորհիվ: Իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսվում է տերևաթափը:

Ձմռանը Երևան այցելողներն այն զբոսաշրջիկներն են, ովքեր սիրում են ցուրտ եղանակն ու ձյունը, նախընտրում են ձմեռային սպորտաձևերը կամ ուղղակի սիրում են ժամանակ անցկացնել նոր և խաղաղ միջավայրում: Անպայման այցելեք Ձմեռային այգի, և ձմեռն ու ձմեռային տոները իրական հեքիաթի կվերածվեն Ձեր ընտանիքի բոլոր անդամների համար: Երևանում այս եղանակին կարող եք չմուշկներով սահել ինչպես Ձմեռային այգու, այնպես էլ Կարապի լճի սահադաշտում:

Երևանը մի քաղաք է, ուր Դուք կարող եք այցելել տարվա բոլոր եղանակներին:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
43 USD
Անժամկետ -
51 USD