ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96

Նուռ Ցուցասրահում դուք ունեք բացառիկ հնարավորություն ձեռք բերելու հայ ժամանակակից արվեստագետ Արման Նուռի ոսկերչական աշխատանքները, քանդակները, գեղանկարները և գրաֆիկական աշխատանքները:
Իր ոսկերչական աշխատանքները  լիակարատ կոմպոզիցիոն քանդակներ են` ճարտարապետական տարրերով,  բարդ մեխանիկական լուծումներով, տարբեր մշակույթներից վերցված խորհրդանիշներով: Նուռի փորձարարական հոգին թույլ է տալիս իրեն համարաձակորեն համադրել մեկ աշխատանքի մեջ ոսկի կամ արծաթ, փայտ, կրիայի պատյան, աֆրիկյան փղի պոչի մազեր, կետի բեղ և այլն: Նա այդ ամենն անում է այնպիսի ներդաշնակությամբ և թեթևությամբ, որ ականատեսը համոզվում է, որ բնությունն ինքն է ստեղծել այս կատարելությունը:
Նուռի արվեստի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում փոքր արձանիկները: Նուռը համարվում է մի շարք ուղղությունների և ոճերի հիմնադիրը, ինչպիսիք են «անիմացիոն քանդակագործություն», «հոգեբանա-իրական երկխոսության քանդակագործություն» և էլեկտրոնային բովանդակությամբ քանդակային կոմպոզիցիա: Նուռի յուրահատուկ առանձնահատկությունն այն է, որ հեղինակը երբեք չի կրկնում իր գործերը, նրա յուրաքանչյուր ստեղծագործություն եզակի է և բացարձակ միակը: Աշխարհի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Անդրե Աղասին, Շերը, Մայա Պլիսեցկայան, Ալ Ջերոն և շատ ուրիշներ, Նուռի ստեղծակործությունների հպարտ կրողներն են:

5% զեղչը վավեր է 1 տարի

Adress Ամիրյան փող. 1,
         Երևան 0010, Հայաստան

Tel +374 60 74-70-00

Www www.nur.am

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր՝ 11:30 - 20:00