ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96

Եթե հոգնել եք ստանդարտ առաջարկներից, փնտրում եք նորը, Ձեզ համարում եք ոգելից խմիչքների սիրահար և ունեք սեփական պատկերացումն այս ոլորտից, ուրեմն պարտադիր պետք է այցելեք Գրին Դրագոն, որը գտնվում է Էնոտեկա Գինու բարի նկուղային հարկում։ Սա առաջին արհեստավարժ թորանոցն է Հայաստանում, ուր առկա է թորվածքների, մրգային օղիների և թուրմերի լայն տեսականի, ինչպես նաև աննախադեպ հնարավորություն` անձամբ մասնակցելու և թորելու Ձեր նախընտրած բաղադրատոմսով։ 
Յուրօրինակ ոճով, փայտե կահույքով և խորհրդավոր լուսավորությամբ այս վայրը մտերմիկ զրույցների նախատրամադրվածություն է ստեղծում, պարտադրում է կտրվել իրականությունից և վայելել Ձեր իսկ ճաշակով ստեղծված խմիչքը։ Խմիչքն առավել հաճելի է դառնում, երբ ուղեկցվում է հիանալի կենդանի երաժշտությամբ։ 
Այստեղ մշտապես տիրում է բարձրակարգ երաժշտական մթնոլորտ, ինչն էլ Գրին Դրագոն բար այցելելու հիանալի առիթներից մեկն է:

 

20% զեղչը վավեր է 1 տարի

Adress Սայաթ Նովայի պող. 6
          Երևան 0001, Հայաստան

Tel +374 91 54-94-71

Open Աշխատանքային օրեր
         Ամեն օր՝ 11:00 - 00:00