ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Ժամանցի վայրեր / ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Երևանի կիսաանապատային գոտում գտնվող բազմազան բուսական հավաքածուներով հարուստ այգին ծառայում է որպես յուրահատուկ հանգստավայր՝  հանրապետության բնակչության և զբոսաշրջիկների համար։

Բուսաբանական այգու տարածքում հողերի տարբեր ցուցանմուշային մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, հավաքածու-հողամասում աճեցվում են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։ Այստեղ ցուցադրված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70, որից 38-ը ներառվել է ՀՀ Կարմիր գրքում): Մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն)։

Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդերը շուրջ 30, ծաղկային բույսերինը՝ 12 նոր գեղազարդ անվանումներով։ Վերականգնվել և գեղազարդ ձևավորվել է բուսաբանական այգու կենտրոնական մասում գտնվող 2000 մ 2 մակերեսով կոլեկցիոն վարդանոցը, որտեղ ներկայացված է վարդի 20 սորտերի շուրջ 800 թուփ։

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Աճառյան փող. 1
          Երևան 0040, Հայաստան

Tel +374 10 62-17-81

Www www.botany.sci.am

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր: 09:00-21:00