Գեղագիտության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1970 թվականին ստեղծված աշխարհում առաջին մանկական ստեղծագործության թանգարանի հիման վրա։
Գեղագիտության ազգային կենտրոնն ուսումնա-մշակութային հաստատություն է, որտեղ երեխաները ձեռք են բերում գեղագիտական գիտելիքներ և ստեղծագործում են։
Կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում ցուցադրվում են հայ և աշխարհի ավելի քան 120 երկրների երեխաների ստեղծագործություններ։
Կենտրոնում ձևավորվել են գեղեցիկ ավանդույթներ. ամեն տարի մայիսի 20-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնի հրապարակում երեխաները նկարում են ասֆալտի վրա, լավագույնն աշխատանքների հեղինակները խրախուսվում են, պարգևատրվում, հրավիրվում սովորելու Գեղագիտության ազգային կենտրոնում։ Իսկ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգաին օրը, կենտրոնում կազմակերպվում է ցուցահանդես, որտեղ ցուցադրվում են այդ օրվա կապակցությամբ երեխաների աշխատանքները: Կենտրոնը հրատարակում է նաև պատկերազարդ գրքեր։
Աբովյան փող., 13
Երևան 0001, Հայաստան
+374 10 52-09-51
www.nca.am
Աշխատանքային օրեր
Երեքշաբթի-կիրակի՝ 11:00- 17:00
Հանգստյան օրեր
Երկուշաբթի