ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Հ. ԿՈՋՈՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևանի կենտրոնում գտնվող երկհարկանի առանձնատանը տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը (1902-1969) և նկարիչ Հակոբ Կոջոյանը (1883-1959): Հետագայում առանձնատունը վերածվել է տուն-թանգարանի: Արա Սարգսյանի արվեստի բաժնում ներկայացված են ստեղծագործություններ քանդակագործի ընտանիքին պատկանող հավաքածուներից. ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին: Շենքի երկրորդ հարկում ներկայացված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Առավել նշանակալից է Հակոբ Կոջոյանի ներդրումը գրաֆիկայի ասպարեզում: Հիանալի իմանալով հայկական միջնադարյան մանրանկարչությունը և տիրապետելով այդ եղակի արվեստի գաղտնիքներին՝ նա ստեղծագործաբար կիրառում էր դրա օրնամենտալ մոտիվներն իր գրքային նկարազարդումներում, հատկապես հեքիաթներում:

 

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Պուշկինի փող. 70
          Երևան 0002, Հայաստան

Tel +374 10 56-11-60

Www www.gallery.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-կիրակի՝  11:00 - 17:00

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի