ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Խաչատրյանը 20-րդ դարի նշանավոր հայ կոմպոզիտորն է, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը:  Դմիտրի Շոստակովիչի և Սերգեյ Պրոկոֆևի կողքին նրա անունը մշտապես նշվել է որպես խորհրդային ժամանակաշրջանի երեք մեծագույն կոմպոզիտորներից մեկը, իսկ 1957 թվականին Time ամսագիրը մեծանուն կոմպոզիտորներին անվանեց «Խորհրդային Միության երեք ժամանակակից հսկաներ»: Աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է Արամ Խաչատրյանի ‹‹Գայանե›› բալետից ‹‹Սուսերով պարը››, որն էլ մեծ հռչակ է բերել կոմպոզիտորին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է մեծանուն կոմպոզիտորի առանձնատան հիման վրա, ուր Հայաստան այցելելիս հանգրվանել է ‹‹Սպարտակ›› և ‹‹Գայանե›› բալետների աշխարհահռչակ հեղինակը, աշխատել այստեղ, հյուրեր ընդունել:  Գոյության ընթացքում թանգարանում հավաքվել են ավելի քան 18.000 արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր, բուկլետներ: Հուշատանը և 10 ցուցասրահներում ներկայացված բազմազան և բազմաբովանդակ ցուցանմուշները այցելուներին ծանոթացնում են Ա.Խաչատրյանի` հետաքրքիր իրադարձություններով լի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը, ով իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտական գանձարանում: Ցուցասրահներում բացատրությունն ուղեկցվում է երաժշտությամբ: Այցելուները թանգարանում կարող են նաև դիտել ֆիլմեր Ա.Խաչատրյանի մասին և նրա բալետների բեմադրությունների տեսագրություններ: Թանգարանն ունի նաև հարուստ ձայնադարան, որտեղ պահվում են ոչ միայն Ա.Խաչատրյանի ստեղծագործությունները, այլ նաև համաշխարհային դասական և ժամանակակից երաժշտության շուրջ 2500 սկավառակ, որոնք, ի դեպ, տեղում կարելի է նաև ունկնդրել աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Զարոբյան փող. 3
         0009 Երևան, Հայաստան

Tel +374 10 58-94-18

         +374 10 52-26-91
Www www.akhachaturianmuseum.am

Open Աշխատանքային օրեր
         Երկուշաբթի - ուրբաթ՝ 11:00-17:00
         Շաբաթ՝ 11:00 - 16:30
Close Հանգստյան օրեր
         Կիրակի

          Ամանորյա տոնական օրերին՝
          ոչ աշխատանքային օրեր -
          31.12-07.01