ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ «ARARAT» ԹԱՆԳԱՐԱՆ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

5 Հետաքրքիր տեղեկություն հայկական կոնյակի վերաբերյալ

  1. «Արարատ» կոնյակը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկն ամբողջ աշխարհում: Կոնյակի գործարանում կարելի է տեսնել տարբեր պետությունների ղեկավարների անուններով անվանական տակառներ:
  2. 1900թ. գինեգործ Շուստովի արտադրանքը անանուն կերպով ուղարկվեց Փարիզի համաշխարհային ցուցահանդես, որտեղ էլ նա արժանացավ «Գրան-պրի» մրցանակի, որից հետո իր բարձր որակական հատկանիշների համար Շուստովին թույլատրեցին շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի բառը:
  3. Կոնյակի հնեցման ժամանակ տարեկան գոլորշիանում է ամբողջ ծավալի մոտ 4%-ը: Հաշվի առնելով, որ սպիրտը կարելի է հնեցնել հարատև՝ այս կորուստներն ահռելի են: Կոնյակագործներն այդ կորուստներն անվանում են «Հրեշտակների բաժին»:
  4. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մահվան 50-ամյակին նվիրված Լոնդոնյան աճուրդում 70 տարվա հնեցման մի շիշ «Արարատ» հայկական կոնյակը վաճառվել է 120 հազար դոլարով։ Նշենք, որ Ուինսթոն Չերչիլը հայկական կոնյակի մեծ սիրահար էր:
  5. Դուք կարող եք անվճար այցելել Երևանի կոնյակի գործարանի թանգարան Երևան Քարտով:

Ինչ կարող եք տեսնել Երևանի կոնյակի գործարանի թանգարանում

Թանգարանում Դուք կարող եք ծանոթանալ հայկական լեգենդար «Արարատ» կոնյակի ստեղծման պատմությանը, ականատես լինել կոնյակի արտադրման փուլերին և հենց աղբյուրից համտեսել տարբեր տեսակի հայկական կոնյակների անկրկնելի համն ու բույրը:

Դուք կշրջեք նաև գործարանի թանգարանում և կծանոթանաք կոնյակագործության լեգենդին, կտեսնեք հնագույն հայկական տակառները, կիմանաք 100-120 տարվա վաղեմություն ունեցող առաջվա հայկական կոնյակների մասին, ովքեր են միայն հայկական կոնյակ օգտագործել, ինչ մեդալներ են զարդարում «Արարատ» կոչվող լեգենդը: Կշրջեք և հնեցման արտադրամասում և կտեսնեք, թե ինչպես են պահպանվում կոնյակները, կիմանաք, թե ովքեր ունեն իրենց անվանական տակառները, կվայելեք արտադրամասի անկրկնելի բույրը, իսկ համտեսի սրահում կանցկացնեք անմոռանալի ժամանակ` վայելելով նրբահամ կոնյակներ:

Երևանի կոնյակի գործարանը կառուցվել է դեռևս 1887 թվականին:
Գործարանի «Արարատ» կոնյակները ինքնին լեգենդ են, որոնք ամփոփում են Հայաստանի արևավառ ոգին, պատմամշակութային ժառանգությունը և հայ վարպետների հմտությունը:

Երևանի կոնյակի գործարան անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպե նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Ծովակալ Իսակովի պող. 2
          Երևան 0082, Հայաստան

Tel +374 10 54-00-00

Www araratbrandy.com

Open Աշխատանքային օրեր
           Ամեն օր՝ 10:00-16:00
           Նախապես զանգահարեք և 
           պայմանավորվեք այցելության
           օրվա և ժամի համար: