ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ

Մենք բնակվում ենք մեր իսկ կառուցած միջավայրում և ձգտում ենք այն շարունակ բարեկարգել և բարելավել: Փնտրտուքի այս ոլորաններում շատ կարևոր է նախնյաց ճարտարապետաքաղաքաշինության փորձի իմացությունն ու գնահատումը: Ճարտարապետական իմաստության բանալին ճարտարագիտական գիտելիքներն են, որոնց կրողների կյանքին ու ստեղծագործությանը կարելի է ծանոթանալ ճարտարապետության ազգային թանգարան-ինտիտուտում: Իր տեսակի մեջ ինքնատիպ գիտա-մշակութային հաստատությունում հավաքվում են  ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարական արվեստի պատմությանը, տեսությանը և գործնականին վերաբերող տարաբնույթ նյութեր։ Թանգարանի գործունեության առանձին մաս են Հայաստանում և արտերկրում ստեղծագործած և ստեղծագործող հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների գործունեությունը ներկայացնող բազմաբնույթ նյութերը։ Թանգարանում հավաքված նյութերն ուսումնասիրվելուց հետո գրանցվում են և առնվում պետական պահպանության ներքո։

Թանգարանը զբաղվում է նաև գիտական, հրատարակչական, գիտամեթոդական գործունեությամբ, կազմակերպում է ցուցահանդեսներ (այդ թվում արտերկրում), մասնակցում հանրապետության գիտա-մշակութային և ուսումնական ծրագրերի մշակման ու զարգացման գործընթացներին։

 

Անվճար

Adress Կառավարական 3 շենք
          Երևան 0010, Հայաստան

Tel +374 10 52-46-30


Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-կիրակի՝  10:00-16:30

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի