ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

19-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը բացվել է այն նույն տանը, որտեղ ապրել է բանաստեղծն իր կյանքի վերջին տասը տարիներին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նպատակն է պահպանել և ապագա սերունդներին փոխանցել այն իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ։ Թանգարանը յուրահատուկ է իր մեծ հավաքածուով: Թերևս ոչ մի թանգարանում բնօրինակն այնքան նույնությամբ պահպանված չէ, որքան այստեղ: Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը: Թանգարանում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ գրական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, գիտական բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի գործիչների հետ և այլն։

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Զարոբյան փող. 20
          Երևան 0009, Հայաստան

Tel +374 10 56-24-24, 10 58-73-80

Wwwwww.isahakyanmuseum.am

Open Աշխատանքային օրեր
         Երեքշաբթի - շաբաթ` 11:00 - 16:00
         Կիրակի՝ 11:00 - 15:00

Close Հանգստյան օրեր
         Երկուշաբթի