ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ» ՑՈՒՑԱՍՐԱՀ

Հրավիրում ենք ձեզ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահ: Էդուարդ Իսաբեկյան Ցուցասրահի հիմքը դրվել է 2004 թվականին, բացումը կատարվել է 2013 թվականին։ Էդուարդ Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը: Բացման օրվանից ցուցասրահի գործունեությունը ղեկավարում է Իրինա Իսաբեկյանը։
Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունները ցուցադրվում են ցուցասրահի երկու հարկերում։ Վերնահարկի շրջանաձև սրահում Իսաբեկյանի էպիկական շնչով մեծածավալ կտավներն են. նկարչի հայացքը պատմության էջերից այսօրվան է փոխանցում ուժի, առնականության, հպարտության ու հաղթանակի անցյալի ոգին։
Էդուարդ Իսաբեկյան Ցուցասրահն ակտիվ մասնակցում է Երևանի մշակութային կյանքին։ Ցուցասրահի վարիչի՝ Իրինա Իսաբեկյանի նախաձեռնությամբ ցուցասրահում կազմակերպվում են միջոցառումներ, դասախոսություններ, հանդիպումներ, որոնք միտված են բացահայտելու Էդուարդ Իսաբեկյանին որպես նկարիչ, մանկավարժ, գրող, սրտացավ քաղաքացի և առաջնահերթ՝ հայրենասեր որդի։

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Մաշտոցի պող. 7ա
           Yerevan, Armenia

Tel + 374 10 50-05-67

Www www.eduardisabekyan.com

Open Աշխատանքային օրեր
          Երկուշաբթի-Շաբաթ՝ 11:00-17:00
         
Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի