ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96

«Կալենց» թանգարանը բացվել է 2010 թվականին՝ հայտնի նկարիչ Հարություն Կալենցի 100 և նկարչուհի Արմինե Կալենցի 90-ամյակի կապակցությամբ՝ ամուսիններ Կալենցների տուն-արվեստանոցի հիման վրա: Երկու տաղանդավոր նկարիչներն էլ ծնվել ու մեծացել են Արևմտյան Հայաստանում և միայն 1946 թվականին են ներգաղթել Խորհրդային Հայաստան: Այստեղ նրանց արվեստը նոր վերելք ապրեց. բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ աշխարհի հեղինակավոր նկարչական կենտրոններում՝ Նյու Յորք, Մոսկվա, Պրահա, Փարիզ, Մոնրեալ և այլն:

Թանգարանն ունի երկու հարկ. մեկում ներկայացված է Հարություն Կալենցի, մյուսում՝ Արմինե Կալենցի արվեստը։ Սիրված նկարիչների լավագույն կտավները կարելի է տեսնել թանգարանում՝ ‹‹Աշունը Հրազդանի ափին››, ‹‹Ծաղիկներ››,  ‹‹Գարուն››, ինչպես նաև Մայա Պլիսեցկայայի, Գևորգ Էմինի, Լավինա Բաժբեուկ-Մելիքյանի և ուրիշների դիմանկարները:

 Թանգարանում պահվում են Հարություն և Արմինե Կալենցների 1000-ից ավելի աշխատանքներ, գրաֆիկական գործեր, ինչպես նաև արխիվային նյութեր ու վավերագրեր, որոնցից ցուցասրահներում ներկայացված են շուրջ 300-ը։

 

Անվճար

Adress Կալենցի փող. 18
          Երևան, Հայաստան

Tel +374 10 27-31-66

Www www.galentz.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Կիրակի՝ 12:00 - 18:30

Close Հանգստյան օրեր
           Երկուշաբթի