ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / «ԳԱՌՆԻԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

5 Հետաքրքիր տեղեկություն Գառնիի վերաբերյալ

  1. Գառնիի տաճարը Հեթանոսական շրջանի միակ պահպանված տաճարն է Հայաստանում
  2. 2011 թ.  արգելոց-թանգարանն արժանացել է «Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ–Հունաստան) Մելինա Մերկուրի միջազգային մրցանակին
  3. Տաճարն ունի գիշերային գեղարվեստական լուսավորության համակարգ, ինչը հնարավորություն է տալիս այցելուներին երեկոյան ժամերին երաժշտության ուղեկցությամբ, բազմերանգ լուսային էֆեկտներով տեսնել հուշարձանի ճարտարապետական, ծավալատարածական, քանդակազարդման և գեղարվեստական հարդարման առանձնահատկությունները:
  4. Գառնիի տաճարի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը
  5. Դուք կարող եք անվճար այցելել Գառնի Երևան Քարտով

Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանն իր մեջ ներառում է ամրոցը (մ.թ.ա. 3-2-րդ դդ), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունները:

Ենթադրվում է, որ ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ դարում և նվիրվել արևի աստված Միհրին: Գառնին հեթանոսական եզակի անտիկ տաճար է: Այս թանգարանն հանրապետության՝ ամենաշատ այցելություն ունեցող հուշարձաններից է: Հուշարձանի տարածքում գործում է անվճար WiFi տիրույթ :

Գառնիի տաճար անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպե նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress գ. Գառնի
          Կոտայքի մարզ, Հայաստան

Tel +374-10 10 54-55-70, 10 58-74-25

Www www.hushardzan.am

Open Աշխատանքային օրեր
          Երկուշաբթի՝ 10:00 - 19:00
          Երեքշաբթի՝  10:00 - 17:30
          Չորեքշաբթի-Կիրակի` 10:00-23:00
          Հունվարի 3-ից սկսած