ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թանգարանի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության՝ ըստ գոտիականության երկրաբանական կառուցվածքի, ընդերքի հարստությունների երկրաբանական նվաճումների ցուցադրումն է։ Թանգարանում ցուցադրված են հանրապետության տարածքի օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների և բույսերի նմուշներ, տարբեր ժամանակներում արված քարտեզներ։ Ցուցանմուշների շարքում խիստ ուշագրավ է Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը: Թանգարանում կա ավելի քան 13 հազար նմուշ, որի 98%-ը՝ ՀՀ տարածքից հայտնաբերվածներն են։ Ցուցանմուշները ներկայացված են 6 բաժիններում՝ հանքաբանության, հնէաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների։

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Մարշալ Բաղրամյան պող. 24ա
          Երևան 0019, Հայաստան

Tel +374 10 58-29-36
         +374 93 64-70-09

Www www.geology.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Շաբաթ` 11:00-17:00

          Վերջին մուտքը՝ 16:00
         
Close Հանգստյան օրեր
          Կիրակի, Երկուշաբթի 

          Ամանորյա տոնական օրերին
          թանգարանը փակ է՝
          29.12.2019 - 07.01.2020: