ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

5 Հետաքրքիր տեղեկություն Հայաստանի պատմության թանգարանի վերաբերյալ

  1. Հայաստանի պատմության թանգարանում է գտնվում Աշխարհի ամենահին կոշիկը, որը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում: Հնադարյան կոշիկն ունի 5637-5387 տարվա հնություն։
  2. Թանգարանում կարող եք տեսնել Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրությունը՝ մ.թ.ա. 782թ.:
  3. Այստեղ կարող եք տեսնել շուրջ ինը դար առաջ ստեղծված Մուշի Սուրբ Առաքելոց վանքի յուրօրինակ հարթաքանդակներով փայտյա դուռը:
  4. Հայաստանի պատմության թանգարանում է պահպանվում շուրջ 400.000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու: 
  5. Դուք կարող եք անվճար այցելել Հայաստանի պատմության թանգարան Երևան Քարտով:

Ինչ կարող եք տեսնել Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք՝ 1919 թ.-ին: Թանգարանի հիմնադիր հավաքածուն կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների, Անիի հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:

Թանգարանում ներկայացված են հավաքածուներ, որոնք ցուցադրվում են հնագիտության, ազգագրության, դրամագիտության և նորագույն պատմության բաժիններում՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մ.թ.ա մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը, նաև Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների՝ Եգիպտոս, Ասորեստան, Իրան, Հռոմ, Բյուզանդիա, մշակութային փոխառնչությունների մասին վկայությունները:

Հավաքածուները պարբերաբար համալրվում են Հայաստանի տարածքում պեղումներից հայտնաբերված գտածոներով, գնումներով և նվիրատվություններով: Թանգարանի հավաքածուներում ներկայացված են. պալեոլիթյան ու նեոլիթյան ժամանակաշրջանի գործիքներ, Ք.ա. IV-II հազարամյակների գունազարդ խեցեղեն, բրոնզե արձանիկներ, փայտյա կառքեր և դրանց բրոնզե մանրակերտեր: 

Հայաստանի պատմության թանգարան անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպե նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:

Անվճար Երևան Քարտով

Adress Հանրապետության Հրապարակ 4
           Երևան 0010, Հայաստան

Tel +374 10 58-38-61

Www www.historymuseum.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի - Շաբաթ: 11:00-18:00
          Կիրակի: 11:00-17:00
          Հունվարի 3-5՝ 12:00-17:00

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի