ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Թումանյանի թանգարանը մի խորհրդավոր վայր է, որտեղ ապրում է Թումանյանի իմաստուն ոգին, որտեղ հսկում է նրա ամենատես աչքը: Նա մեծ հումանիստ է, գրող, թարգմանիչ, հեքիաթագիր և փիլիսոփա: Այստեղ հասնելու համար դուք մագլցելու եք 54 աստիճան, գուցե մի քիչ էլ հոգնելու եք: Բայց եթե իմանաք՝ ինչ խորհուրդ ունի այդ թիվը, ձեր հոգնությունը կվերափոխվի հուզմունքի: Նրա կյանքի կարճ, բայց անսահման հարուստ տարիների մասին կպատմեն ձեզ անցյալի վկայությունները, որ խնամքով պահվում են  թանգարանում: Բայց չկարծեք, թե դրանք սոսկ անցյալի քարացած պատկերներ են: Ոչ, այստեղ անցյալը շնչում է , դառնում ներկա և օգնում  մեզ տեսնել ապագան: Թումանյանը կտրում է  մեր հայացքը հողից, բարձրացնում է վեր՝  դեպի Տիեզերք, դեպի հավերժություն: Այնտեղ, ուր Ճշմարտությունն  է:

Երկրորդ հարկում Ձեզ սպասում է թանգարանի հուշային մասը: այստեղ վեց սենյակներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի թիֆլիսյան բնակարանը: Աշխատասենյակը՝ շքեղ, հարուստ, որտեղ ծնվել են շատ գլուխգործոցներ: Հյուրասենյակը՝ զարդարված հոլանդական դպրոցի նկարիչների և Գևորգ բաշինջաղյանի կտավներով, և մի ռոյալով, որի ստեղներին դիպել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Արմեն Տիգրանյանի ձեռքերը: Սեղանատունը՝ 12 հոգու՝ տասը զավակների, տեր և տիկին Թումանյանների համար բացված հսկա սեղանով, ընտիր սպասքով...

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Մոսկովյան փող. 40 
          Երևան 0002, Հայաստան

Tel +374 10 56-00-21

Www www.toumanian.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի–շաբաթ` 10:30 - ­17:00

          Վերջին մուտքը՝ 16:00
          Կիրակի` 10:30 - ­15:30

          Վերջին մուտքը՝ 14:30
         
Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի 

          Ամանորյա տոնական օրերին՝
          աշխատանքային օրեր - 
          01.01-05.01 (12:00-17:00)
          ոչ աշխատանքային օրեր -
          30.12, 31.12, 05.01, 06.01