ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Ականավոր քաղաքական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Կարեն Դեմիրճյանի թանգարանում կարող եք տեսնել նրա կյանքին և գործունեությանը վերաբերող մի շարք աշխատանքներ: Թանգարանը հիմնադրվել է Դեմիրճյան մարդու ու հայրենասերի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով: Այն          կոչված է նաև նպաստելու հանրապետությունում այն մշակույթի զարգացմանը, որին դավանում էր ու հավատարիմ մնաց Կարեն Դեմիրճյանն իր ամբողջ կյանքի և գործունեության ընթացքում. համազգային միասնություն, ազգային և պետականության գաղափարի ձևավորում և արմատավորում, անմնացորդ նվիրվածություն ժողովրդին, փոխադարձ հարգանք և հանդուրժողականություն՝ հանուն ազգային և պետական շահերի, ինտերնացիոնալ բարեկամություն բոլոր ժողովուրդների նկատմամբ, որոնք ի վերջո բերելու էին քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

Թանգարանի ցուցադրական մասը բաղկացած է երկու հարակից, միմյանց հետ հաղորդակցվող սրահներից: Առաջին՝ մեծ սրահի ցուցանմուշները և լուսանկարները ներկայացնոմ են Կ.Դեմիրճյանի կյանքը՝ պատանեկությունից մինչև վերջին տարիները: Երկրորդ սրահն իրենից ներկայացնում է հուշասենյակ՝ կահավորված անձնական կահույքով: Այստեղ տեղադրված գրասեղանի շուրջ Կ.Դեմիրճյանն աշխատել է և′ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնում, և′ հետագայում, երբ ընտրվել է նորանկախ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ: Թանգարանն ունի փաստաթղթերի, լուսանկարների (ավելի քան 3000) և տեսագրությունների (100-ից ավելի) հարուստ և խոսուն հավաքածու:

Անվճար

Adress Ղազար Փարպեցու փող. 7
          Երևան 0079, Հայաստան

Tel +374-10-531710

Www www.kdmuseum.am

Open Աշխատանքային օրեր
          Երկուշաբթի-Շաբաթ՝  10:30- 17:00

Close Հանգստյան օրեր
          Կիրակի