ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Հայ երգահան, երգիչ, վարդապետ, էթնոլոգ, երաժշտագետ և դասատու Կոմիտասի թանգարանի շնորհիվ նրա բացառիկ ժառանգությունն այժմ կարող է առավել խորությամբ և համակարգված ուսումնասիրության ենթարկվել, ապա նաև լայն տարածում գտնել ամբողջ աշխարհում։  Վարդապետի մասունքներն ի մի բերած թանգարանը ստեղծվել է 2015 թվականին և միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը, վերագնահատմանը  և հանրահռչակմանը։

Անգնահատելի է Կոմիտասի դերը հայկական ժողովրդական երգերի վերարտադրման, մշակման ու պահպանման գործում: Երաժշտական բանահյուսության հնագույն և բարձրարվեստ շատ ու շատ նմուշների հայտնաբերման համար այսօր հայ ժողովուրդը պարտական է Կոմիտաս-գիտնականին: Հավաքագրելով և պահպանելով հայկական ժողովրդական երգերը՝ Կոմիտասը փրկեց նաև Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը, որը, հակառակ դեպքում, կկորչեր հայոց ցեղասպանության արդյունքում այնպես, ինչպես 1915 թ.-ի մեծ կոտորածներին զոհ դարձավ ինքը՝ մեծ երաժիշտն ու ազգասերը:

Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական-տեսական և հոգևոր ստեղծագործունությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրությունում. այստեղ են անձնական իրերը, վկայականները, Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին նրա կողմից արված նոտագրության դրվագները, անվանի արվեստագետների կողմից Կոմիտաս-երաժշտին նվիրված տարատեսակ ուսումնասիրությունները, հրատարակված գրքերը, բազում ստեղծագործությունները, նկարները, քանդակներն ու ֆիլմերը:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Արշակունյաց պող. 28
          Երևան 0023, Հայաստան

Tel +374 11 57-05-70, 11 57-05-71

Www http://komitasmuseum.am/

Open Աշխատանքային օրեր
          Հինգշաբթի-Երեքշաբթի՝ 10:00-16:30
          Հունվարի 3-5՝ 12:00-17:00

Close Հանգստյան օրեր
          Չորեքշաբթի