ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Հայ նոր գեղանկարչության հիմնադիր Մարտիրոս Սարյանի բարձրարվեստ գործերը կարող եք տեսնել Վարպետի անունը կրող տուն-թանգարանում: Հանրահայտ նկարչի կտավները զարգացնում են գեղագիտական նոր ընկալում՝ հնարավորություն տալով հասկանալ, որ արվեստն իրականության սոսկ արտացոլումը չէ. այն պահանջում է նաև երևակայության ազատություն:
Միևնույն ժամանակ նկարիչն իր ստեղծագործություններում պահպանում է բնության պարզ ձևերը: Սարյանը բնությունը համարում էր իր միակ ուսուցիչը: 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է դեռևս մեծատաղանդ նկարչի կենդանության օրոք: Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունում ամփոփված են նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծած աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում՝ ժամանակագրական կարգով: Մշտական ցուցադրությունում ընդգրկված են Մ. Սարյանի նախահեղափոխական և հայաստանյան շրջանների գեղանկարները, ինչպես նաև գրաֆիկական աշխատանքները: Տուն-թանգարանում կարելի է տեսնել Սարյանի 1904 -1907 թթ. ստեղծած ‹‹Հեքիաթներ և երազներ›› շարքը, նրա ստեղծագործության գլուխգործոցները՝ ‹‹Ջրհորի մոտ. Շոգ օր››, ‹‹Ինքնադիմանկար››, ‹‹Քայլող կինը››, ինչպես նաև Վարպետի ստեղծած վերջին կտավը՝ ‹‹Հեքիաթ›› գեղանկարը:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Սարյան փ. 3
          Երևան 0002, Հայաստան

Tel + 374 10 58-05-68

Www www.sarian.am

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր՝ 11:00 - 18:00
          Չորեքշաբթի՝ 10:00 - 20:00
          Հունվարի 3-5՝ 12:00-17:00

Close Հանգստյան օրեր
          Հինգշաբթի