ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

5 Հետաքրքիր տեղեկություն Մատենադարանի վերաբերյալ

  1. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում: Այն գտնվում է Երևանում և Ձեզ է ներկայացնում հնագույն և բացառիկ ձեռագրիր հավաքածուներ:
  2. Այն համարվում է «Ազգային հիշողության պահպանման և զարգացման» ամենակարևոր վայրերից մեկը: Մատենադարանի թանգարանային համալիրը բաղկացած է 15 ցուցասրահներից, որոնցում ներկայացված են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի՝ շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են և′ ամբողջական ձեռագրեր, և′ ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ, ինչպես նաև օտարալեզու ձեռագրեր:
  3. Այնտեղ է գտնվում ամենափոքր գիրքը՝ Տոնացույցը՝ ստեղծված 1434 թթ., կշիռը՝ 19 գ, ինչպես նաև ամենամեծը՝ Մշո ճառընտիրը՝ ստեղծված 1200-1202 թթ., կշիռը՝ 27,5 կգ:
  4. Մատենադարանում պահվող ձեռագրերի ամենահին պատառիկները թվագրվում են 5-6-րդ դարերին, իսկ ամենահին պատկերազարդումներն ու մանրանկարչությունը Էջմիածնի Ավետարանում են, որը թվագրվում է 6-րդ դարին: Ամենահին ամբողջական ձեռագիրը 887 թվականին թվագրվող Լազարյան ավետարանն է:
  5. Դուք կարող եք անվճար այցելել Մատենադարան Երևան Քարտով:

Ինչ կարող եք տեսնել Մատենադարանում

Ցուցադրությունն ընդհանուր գաղափար է տալիս դարերի ընթացքում հայ միջնադարյան գիտության բոլոր բնագավառների, դպրության և արվեստների զարգացման մասին: Այն ներկայացնում է հայոց մշակույթը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի գյուտից (405 թ.) մինչև XVIII դար: Ներկայացված են հին հայերեն թարգմանություններ, միջնադարյան գիտության և արվեստի բոլոր բնագավառներին վերաբերող աշխատություններ, նվիրատվություններ, ինչպես նաև միջնադարյան հայկական մանրանկարչության և կազմերի նմուշներ:
Արևելյան ձեռագրերի սրահում այցելուները ծանոթանում են պարսկերեն, արաբերեն, օսմաներեն, աֆղաներեն, ուզբեկերեն ձեռագրերի հետ, որոնց քանակը Մատենադարանում անցնում է 3.000-ից: Դրանք կրոնական, պատմագրական, փիլիսոփայական, բժշկական, խրատական աշխատություններ են, միջնադարյան սիրավեպեր և պոեմներ, ինչպես նաև արևելյան մանրանկարչության և գեղագրության հրաշալի նմուշներ: 

Մատենադարանը հին ձեռագրերի, փաստաթղթերի ոչ միայն պահպանման, այլ նաև ուսումնասիրման գիտական ու հետազոտական խոշոր կենտրոն է:

Մատենադարան անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպե նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:

Անվճար Երևան Քարտով

Adress Մաշտոցի պողոտա 53
          Երևան 0009, Հայաստան

Tel +374 10 56-25-78, 10 51-30-14

Www www.matenadaran.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Կիրակի՝  10:00- 17:00
          Հունվարի 7-ից սկսած

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի