ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում գործում է հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, գորգագետ Մարկոս Գրիգորյանի ոչ միայն հեղինակային ստեղծագործությունների, այլև ամբողջ կյանքի ընթացքում նրա հավաքած արժեքավոր իրերի ցուցադրությունը: «Միջին Արևելքի արվեստ»  անունը կրող թանգարանն ունի 3 ցուցասրահներ, որտեղ ներկայացված են իրանահայ նկարչի պարսկական, հայկական, եվրոպական կիրառական արվեստի նմուշներ, գեղանկարներ, գորգեր, հողանկարներ, մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարն ընդգրկող արվեստի շուրջ 2500 ցուցանմուշներ, որոնց թվում գերակշռում են Իրանի տարբեր նահանգների մշակութային արժեքները, զրադաշտական պաշտամունքային առարկաներ, Էլամի խեցեղենի, վաղ բրոնզե դարի խեցեղենի, իսլամական միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ, պարսկական և հայկական հնագիտական իրեր, միջնադարյան ձեռագրեր, իրանական մանրանկարչություն, ուշ միջնադարյան ղաջարական կերպարվեստի նմուշներ, ազգագրական իրեր:

Մարկոս Գրիգորյանը հավաքածուի զգալի մասը ձեռք է բերել Իրանում ապրելու տարիներին, իսկ 1993 թվականին այն տեղափոխել է Հայաստան և հիմնել այս գեղեցիկ ու բարձրարվեստ ցուցադրությունը, որտեղ խիստ ուշագրավ են հենց իր՝ Գրիգորյանի գեղանկարները, գորգերն ու առավել ևս հողանկարները:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Արամի փող. 1
          Երևան 0010, Հայաստան

Tel +374 10 52-06-11

Www www.gatmuseum.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-շաբաթ` 11:00-17:00
          Կիրակի` 11:00-16:00

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի