ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

5 Հետաքրքիր տեղեկություն Գրատպության թանգարանի վերաբերյալ

  1. Գրատպության թանգարանում է գտնվում հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը», որը տպագրվե է 1512թ. Վենետիկում:
  2. Թանգարանում կարող եք տեսնել նաև առաջին տպագիր Աստ­վածա­շունչը, որը տպագրվել է 1666-1668 թթ. Ամստերդամում:
  3. Այստեղ կարող եք տեսնել առաջին տպագիր քարտեզը՝ «Համա­տարած աշ­խար­հացոյցը»՝ տպագրված Ամստերդամում 1695թ.:
  4. Գրատպության թանգարանում է պահպանվում նաև առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը», որը տպագրվել է 1794-1796 թթ. Մադրասում:
  5. Դուք կարող եք անվճար այցելել Գրատպության թանգարան Երևան Քարտով:

Ինչ կարող եք տեսնել Գրատպության թանգարանում

Հայ տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի Գրի ակունքները,  Հայոց այբուբենը, Հայ գրատպության առաջնեկները, Հայկական գրատպության սփյուռքը, Գրահրատարակչություն, Գրի հավերժությունը սրահներում: Գրատպության թանգարանը բացվեց Հայաստանի ազգային գրադարանում, քանի որ այն համարվում է հայերեն տպագիր նյութի ամենամեծ պահոցը:  Թանգարանում առանձնահատուկ տեղ հատկացվեց հայ տպագրության գոհարների ցուցադրությանը:

Գրատպության թանգարանում ներկայացված են արժեքավոր տպագրություններ և բացառիկ  ցուցանմուշներ, այդ թվում՝ եվրոպացի հրատարակիչների գրքերում հայոց այբուբենի փայտափորագիր տպագիր ներկայացումները, էջեր  Դենի Դիդրոյի «Հանրագիտարանից», մեկդարյա պատմություն ունեցող տպագրական մեքենաներ, մամլիչ, փայտափորագիր տախտակներ, կլիշեներ, Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ, 19-րդ դարի վերջին քառորդի աթոռ-աստիճան,  Հայ գրքի 500-ամյակի առիթով տիեզերք ուղարկված և վերադարձված հայկական մագաղաթ`Հակոբ Մեղապարտի տպանշանով, Ջորջ Բայրոնի ինքնագրով գիրքը, հմայիլներ, ապակետիպ և խմորատիպ եղանակով տպագրված գրքեր և պարբերականններ,  «Արաքս» գրական գեղարվեստական պատկերազարդ հանդեսը, որը հարուստ բովանդակության և լավ տպագրության համար 1893 թ. Չիկագոյում արժանացել է «Կոլումբեան աշխարհահանդիսի մասնաժողովի» մրցանակին:  Թանգարանում ցուցադրված է ինկունաբուլայի (խանձարուրային) նմուշ, Հարթման Շեդելի «Շեդելի համաշխարհային  ժամանակագրությունը» գրքից 1 թերթ` հրատարակված Նյուրենբերգում`  1493 թվականին, ինչպես նաև քարտեզներ Սեբաստիան Մյունսթերի «Տիեզերաբանութիւն» (1580թ.) գրքից:

Գրատպության թանգարանը  հա­գե­ցած է նոր տեխնոլոգիաներով, ինչը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր: Հոլոգրաֆիկ սարքի միջոցով այցելուն հնարավորություն ունի ծանոթանալու տպագրության եղանակներին և այլն:  

Գրատպության թանգարան անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպե նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Տերյան փ. 72
         Երևան 0009, Հայաստան

Tel +374 60 62-35-14

Www www.nla.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի - Կիրակի՝ 10:00 -16:00

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի