ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Տաղանդավոր բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանի տուն-թանգարանի առաքելությունը մշակութային, գիտական, կրթական գործունեություն ծավալելն է: Թանգարանի ցուցանմուշներն առավել ուշագրավ ու հետաքրքիր են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը: Դեռ իր կենդանության օրոք բանաստեղծուհին ստեղծել է 24 ժամ տևողությամբ տեսաֆիլմ, որտեղ անձամբ՝ որպես ուղեկցող, հանգամանքորեն մեկնաբանում է ապագա թանգարանի ցուցանմուշների ‹‹ծագումնաբանությունը››:

Սիլվա Կապուտիկյանն իր կտակով ցանկացել է, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը և հյուրասենյակը թողնվեն նույնությամբ` ոչինչ չավելացնելով և ոչինչ չպակասեցնելով: Բանաստեղծուհին անձամբ է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրությունները: Ցուցասրահի 1-ին հատվածում ներկայացված են Վանից բերված մասունքներ: Ցուցադրված է նաև կարի մեքենան, որով իր գծագրած հագուստները երիտասարդ հասակում կարել է Կապուտիկյանը: Արժեքավոր նմուշ է հատկապես արևմտահայ մեծանուն բանաստեղծ Սիամանթոյի գրիչը, որը 1963 թ.  Փարիզում Կապուտիկյանին նվիրել է պոետի քույրը: Սրահին առանձնակի շուք է տալիս բանաստեղծուհու որդու` անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Կապուտիկյան փող.1, բն. 26 
          Երևան 0019, Հայաստան

Tel +374 10 52-09-30

Www www.museumkaputikyan.com

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Շաբաթ՝  11:00-17:00
          Կիրակի՝ 11:00-16:00

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի