ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ՄԻԿՐՈԱՐՎԵՍՏ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ»՝ միկրոաշխատանքների առաջին թանգարանը Հայաստանում։

Հիմնական ցուցադրությունն ընդգրկում է պապ և թոռ Էդուարդ Տեր-Ղազարյանների միկրոաշխատանքները՝ հատուկ դրանց համար նախագծված պատվանդանների վրա՝ ներկառուցված լուսավորությամբ: Ցուցանմուշները պատկերում են նաև ավագ Էդուարդ Տեր-Ղազարյանի ստեղծած շարժերից մի քանիսը, նրա հեղինակած և պատրաստած ինքնատիպ երաժշտական գործիքների մի մասը, իսկ տեսաֆիլմը պատկերացում է տալիս վերջինիս բազմակողմ և ֆենոմենալ հանճարի մասին։

Թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել է դեռևս 2009 թվականին, այն ժամանակից, երբ պապ Էդուարդ Տեր-Ղազարյանն այս յուրօրինակ արվեստի գաղտնիքներն էր փոխանցում իր ավագ անվանակից թոռանը՝ այն պատգամով, որ վերջինս պահպանի դրանք, զարգացնի միկրոքանդակագործությունը և իր հերթին փոխանցի ապագա սերունդներին։

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանը գործում է 2018թ. նոյեմբերի 1-ից, երբ վերջապես հնարավոր եղավ մեկտեղել աշխարհի շատ երկրներների հանդիսատեսներին զարմացրած և հիացրած Վարպետի յուրօրինակ գործերի մի մասը, նրա բազմակողմ տաղանդը ներկայացնող ցուցանմուշները, ինչպես նաև՝ արդեն հաջորդ սերնդի միկրոքանդակագործությունը՝ ի դեմս նրա ժառանգ և ժառանգորդ թոռան աշխատանքների։

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Աբովյան 8
          Երևան 0010, Հայաստան

Tel + 374 12 50-55-15

Wwwwww.fb.com/terghazaryansmicroart/

Open Աշխատանքային օրեր
          Երկուշաբթի-Կիրակի` 10:00–20:00