ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՓԱՅՏԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Փայտագործության, որպես արհեստի և առավել ևս որպես արվեստի, երկրպագուները փայտարվեստի թանգարանում կգտնեն Հայկական լեռնաշխարհում հազարամյակների պատմություն ունեցող այդ մշակույթի հետաքրքիր նմուշներ: Փայտարվեստի թանգարանի ինտերյերը ձևավորված է անվանի հայ նկարիչ Գրիգոր Խանջյանի էսքիզներով: Ստեղծագործությունների հավաքագրումից, պահպանումից, ցուցադրումից բացի թանգարանն ունի կարևոր առաքելություն. նպաստել փայտարվեստի ազգային ավանդույթների վերականգնմանը և շարունակմանը:

ժամանակակից վարպետները, հենվելով հայկական փայտարվեստի հազարամյա ավանդույթների վրա, կյանքի են կոչում պատմության գիրկն անցած առարկաները: Ստեղծագործությունները գրավում են իրենց կատարելությամբ դեկորատիվությամբ, սիմվոլիկայով, իրական մտածողությամբ, գաղափարի և կերպարի համահունչությամբ:

Թանգարանը միևնույն ժամանակ յուրօրինակ դպրոց է, որտեղ մասնագիտական կրթություն են ստացել ցուցանմուշների հեղինակներից շատերը: Ազգային մշակույթի պատմության, ինչպես նաև արհեստների փոխներգործության լիարժեք արտացոլման ու մատուցման համար հին մշակույթի բաժնում փայտե առարկաների հետ մեկտեղ ցուցադրվում են խեցեղենի, սև և գունավոր մետաղների, կարպետագործության նմուշներ: Ցուցադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի` հնագույն մշակույթի բաժին, քանդակի բաժին և կիրառական արվեստի բաժին, որոնցից յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի:

Անվճար Երևան Քարտով

Adress Պարոնյան փող. 2
          Ք.Երևան 0015, Հայաստան

Tel +374 10 53-24-61

Www www.artwood.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-կիրակի՝ 12:00-18:00

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի