ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին և կոչվել էրեբունի, իսկ հետագայում՝ Երևան։ Ահա Երևանի՝ մեր հին ու նոր քաղաքի պատմությանը կարելի է ծանոթանալ դեռևս 1931 թվականին հիմնադրված Երևանի պատմության թանգարանում: Այստեղ պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ խոսում են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի մասին։

Թանգարանում պահպանվում է շուրջ 94.000 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր հարուստ մշակույթը։ Ցուցանմուշների մեջ կան հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող ամենատարբեր գործիքներ:

Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել, դասակարգել ու ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։

Թանգարանում պահպանվում են քաղաքի տարածքից պեղված պաշտամունքային օջախներ, երկգույն` սև և կարմիր, փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ։

Մեծ հետաքրքրությամբ են դիտվում միջնադարյան Երևանը ներկայացնող բազմազան ցուցանմուշները: Քիչ չէ հետաքրքրությունը նաև տառաձուլական և տպագրական մեքենաների հանդեպ` իրենց նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ. Մխիթարյանները 19-րդ դարում Վիեննայում հիմնել են տպարան և առանձին գրաձուլարան, որտեղ ձուլվել են հայերեն, լատիներեն և այլ լեզուներով նոր տառատեսակներ։ Թանգարանում է հանգրվանել նաև 1913թ. Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ հրատարակված ‹‹Խոսք›› թերթի տպագրական մեքենան: Մեծ արժեք է ներկայացնում թանգարանի դրոշմանիշների հավաքածուն՝ ամփոփված մի քանի ալբոմներում: Այն թողարկվել է Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին։ Փարիզում տպագրված դրոշմանիշներն ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյան մշակույթն ու հոգևոր կյանքը: 

Անվճար Երևան Քարտով

Adress  Արգիշտիի փող. 1/1
          Երևան 0010, Հայաստան

Tel +374 10 56-81-85

Www www.yhm.am

Open Աշխատանքային օրեր
          Երկուշաբթի- շաբաթ` 11:00-17:30
          Հունվարի 2-7՝ 11:00-17:00
Close Հանգստյան օրեր
          Կիրակի