ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

7-րդ դարում է կառուցվել հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, հայերի պարծանքը՝ հոյակերտ և վեհաշուք Զվարթնոց տաճարը: Ըստ պատմիչների տեղեկությունների՝ Զվարթնոց տաճարը կառուցվել է 643 թվականին:
20-րդ դարի վերջին տասնամյակներին վերականգնված Զվարթնոցը հայտնի է աշխարհին:
Տարիների ընթացքում պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի միջնադարյան արհեստագործական տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, գամեր և դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, տարբեր զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ, լավ պահպանված աղամաններ, քրեղաններ, սափորներ, անուշահոտ յուղեր, օծանելիք, դեղամիջոցներ, սնդիկ պահելու համար անոթներ, ջնարակած բազմերանգ և միագույն խեցեղեն, 500լ տարողությամբ կավե երկու մեծ կարասներ, որոնք օգտագործվել են գինի պահելու համար: 
Գտնված իրերն ապացուցում են, որ միջնադարում Հայաստանում լայն գարգացում են ունեցել արհեստագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը և երկրագործությունը: Նշված բոլոր գտածոները պահպանվում են Զվարթնոցի ֆոնդում և ցուցադրվում են թանգարանում: Հայտնաբերվել են նաև մի շարք քանդակազարդ քարեր: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին թվագրվող կլոր սալաքար, որի վրա կան չորս տարբեր փոսիկներ և առվակ:
Պեղածոների մեջ է և պտղաբերության խորհրդանիշ նախաքրիստոնեական պաշտամունքային ֆալլոտիպ կոթողը:
Համաձայն պատմիչ Ագաթանգեղոսի վկայության՝ ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել դպրության, երազահանության, իմաստության և արվեստի աստծո՝ Տիրի հեթանոսական մեհյանը:

Անվճար Երևան Քարտով

Adress Զվարթնոց թաղամաս
          Հայաստան, Արմավիրի մարզ, Արմավիր 

Tel +374 10 54-55-70, 10 58-74-25

Www www.hushardzan.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Շաբաթ՝  10:00- 17:30
          Կիրակի՝ 10:00- 15:30
          Հունվարի 3-ից սկսած

Close Հանգստյան օրեր
           Երկուշաբթի