ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Հատուկ առաջարկներ / «ԴԱԼԻՆ ԵՎ ՊԻԿԱՍՈՆ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ուրախ ենք տեղեկացնել, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում ցանկացած տեսակի Երևան Քարտ ձեռք բերելով՝ որպես նվեր կստանաք Երևանում կայանալիք «Դալի եւ Պիկասո» աննախադեպ ցուցահանդեսի անվճար այցելության հնարավորություն:

Հայաստանի ազգային պատկերասրահի և «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհահռչակ իսպանացի նկարիչներ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի հանճարեղ աշխատանքները կներկայացվեն Երևանում մարտի 7-ից ապրիլի 26-ը՝ «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսի շրջանակներում: Հայաստան ազգային պատկերասրահում ցուցադրված նմուշները «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, գործարար և կոլեկցիոներ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են: Այստեղ բոլորին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու ներկայացված 260 ցուցանմուշների (գրաֆիկա, քանդակ, խեցեղեն, և այլն):

Շադրինի այս յուրօրինակ ու մեծարժեք հավաքածուն համալրվել է շուրջ 15 տարվա ընթացքում և աշխարհի մասնավոր հավաքածուների ցանկում մեծությամբ համարվում է 4-րդը: Այն բազմիցս ներկայացվել է աշխարհի մի շարք երկրներում:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Արամի փ. 1
          ք. Երևան 0010, Հայաստան

Tel +374 10 58-08-12

Www www.gallery.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Շաբաթ՝ 11:00-17:30
          Վերջին մուտքը՝ 17:00-ին
          Կիրակի՝ 11:00-16:30
          Վերջին մուտքը՝ 16:00-ին
         
Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի