ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Հատուկ առաջարկներ / ԱՆՎՃԱՐ ՍԻԹԻ ՏՈՒՐ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Էքսկուրսիան սկսում ենք 18:00-ին: Մեր զբոսավարը կդիմավորի Ձեզ մեր կազմակերպության դրոշակով մետրոյի Հավլաբարի կայարանի մոտ: Շրջագայությունը կսկսի դեպի Մետեխի եկեղեցի տանող հին փողոցներով զբոսանքով: Դուք կլսեք Թբիլիսիի հիմնադրման հետաքրքիր պատմությունը: Անցնելով հին Շարդենի փողոցով և գորգերի բացօթյա շուկայի տարածքով՝ կհասնենք Սուրբ Սիոնի եկեղեցի և կտեսնենք Ռեզո Գաբրիաձեի անվան տիկնիկային թատրոնի ժամացույցի աշտարակը: Դուք կիմանաք նաև Անչիսխաթի եկեղեցու մասին և Խաղաղության կամուրջն անցնելով կհասնենք Րայք այգի: Այստեղ Դուք կհամտեսեք վրացական գինին և ապա կուղևորվենք դեպի Նարիխալա ամրոցը: Ճոպանուղիով մենք կհասնենք հայտնի Մայր Վրաստան արձանի մոտ: Այնուհետև սարերի վրայի նեղ փողոցներով կիջնենք մինչև Նարիխալա ամրոց, որտեղից կարող եք հիանալ հին Թբիլիսիի հրաշալի համայնապատկերով՝ Մետեխի եկեղեցի, Վախթանգ գորգասալիի հուշարձան, ծծմբային բաղնիքների թաղամաս: Հիանալով Լեղթակխեվի սարի գեղեցկությամբ և անցնելով սիրո կամուրջով կհասնենք քաղաքի կենտրոնում գտնվող ջրվեժի մոտ: Էքսկուրսիայի վերջում մենք Ձեզ կուղեկցենք վրացական հայտնի Նավթլուգի շուկան, որտեղ հնարավորություն կունենաք փորձելու և գնելու ցանկացած մթերք՝ բանջարեղեն, միրգ, քաղցրավենիք, ինչպես նաև շփվել տեղացիների հետ: Հարուստ պատմություն ունեցող այս ռոմանտիկ քաղաքը գրավում է ամբողջ աշխարհի հազարավոր զբոսաշրջիկներին: Իսկ լեռնային գեղեցկությունն ու վրացական մշակույթի առանձնահատկությունները ոգեշնչել են բազմաթիվ գրողների ու նկարիչների, որոնք բազմաթիվ ստեղծագործություններ են նվիրել Վրաստանին:

Երևան Քարտով Դուք նաև կստանաք 15% զեղչ Վրաստանի ամենահայտնի ուղղություններով կազմակերպվող բոլոր խմբային էքսկուրսիաների համար:

Էքսկուրսիայի մեկնարկը՝ Թբիլիսիի Հավլաբարի մետրոյի կայարան

Էքսկուրսիայի օրերը՝ ամեն օր

Էքսկուրսիայի մեկնարկը՝ ժամը 18:00:

Անվճար Երևան Քարտով

Adress Աբովյան 2
          Երևան 0010, Հայաստան

Tel +374 12 22-33-22

Open Աշխատանքային օրեր
          Երկուշաբթի-Ուրբաթ՝
          09:00 - 20:00
          Շաբաթ, Կիրակի՝
          10:00 - 20:00              

          Նախապես զանգահարեք և 
          պայմանավորվեք էքսկուրսիայի
          օրվա համար: