ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Մասնակցեք ամենահայտնի  էքսկուրսիաներից մեկին ԱՆՎՃԱՐ Երևան Քարտ փաթեթում առկա կուպոնով

 

Էքսկուրսիաներ

Սկիզբ

Տևող.

Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար

Գառնի, Գեղարդ, ազգային հացի՝ լավաշի պատրաստում և համտեսում

Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ Կրկ

10:00

6 ժամ

Անվճար Երևան Քարտով

Հովհաննավանք, Սաղմոսավանք, Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդ

Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ Կրկ

10:00

6 ժամ

Անվճար Երևան Քարտով

Գառնի, Գեղարդ, ազգային հացի՝ լավաշի պատրաստում և համտեսում

Կանգառ 1: Գառնու տաճար

Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին Տրդատ 3-րդ թագավորի օրոք: Սա Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Քրիստոնեության ընդունումից հետո այդ դարձել է թագավորական նստավայր: Այն ավերվել է 1679 թվականին երկրաշարժի հետևանքով: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված էր արևի աստված Միհրին: Գառնու տաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Կանգառ 2: Գեղարդի վանք

Գեղարդի վանքը Հայաստանում ամենաճանաչված միջնադարյան ճարտարապետական կառույցներից մեկն է: Գեղարդը լիովին կառուցված է քարանձավում և կոչվում է ‹‹այրիվանք››: Այս վանքը հիմնադրվել է 4-րդ դարում:  Գեղարդի վանական համալիրի անունը գալիս է վիեննական նիզակ/ գեղարդ (Լոնգինի նիզակ) բառից, որով խաչի վրա Հիսուս Քրիստոսի կողը խոցեցին: Ներկա պահին այդ նիզակը պահվում է Էջմիածնի գանձարանում: Գեղարդի համալիրը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Կանգառ 3: Լավաշի պատրաստման վարպետաց դաս և համտես​

Գառնու տաճարից ոչ հեռու (ոտքով մոտ 10 րոպե հեռավորության վրա) բոլորս միասին կուղևորվենք մի գողտրիկ ռեստորան՝ տաճարի զարմանահրաշ տեսարանով, որտեղ ոչ միայն կհանգստանաք, այլև ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը:

 

Հովհաննավանք, Սաղմոսավանք, Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդ

Ամբերդ

Ամբերդը հայկական միջնադարյան ամրոց է և գտնվում է մոտ 2000 մետր բարձրության վրա ՝ Արագած լեռան լանջին:  Մեզ հասած կիսաքանդ ամրոցը կառուցվել է X-XIII դարում:  Ամրոցը մարմնավորում էր հայի անխոհեմ ոգին և կատարում էր այն ժամանակների համար կարևոր պաշտպանական ֆունկցիա: Ամբերդը պատմական արժեք է, որտեղից կարող եք հիանալ հայկական բնությամբ:​

Սաղմոսավանք

Քասախ գետի աջ ափին վեր է խոյանում Սաղմոսավանքը: Վանքը  կառուցվել է ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կողմից՝ 4-րդ դարում: Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է: Սաղմոսը հոգևոր երգն է: Վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Հնագույն ժամանակներից վանքը հայտնի էր հնագույն գրքերի և ձեռագրերի պահոցներով: Այստեղ բազմաթիվ պատմական և եկեղեցական արձանագրություններ, մանրանկարչություններ, նկարազարդումներ են ստեղծվել և պատճենահանվել:

Անվճար Երևան քարտի կտրոնով և 15% զեղչ 1 տարվա ընթացքում

Adress Բաղրամյան 2/80

Tel +374 43 88-44-55

Www www.yeranitravel.com

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր` 08:00-22:00
          Նախապես զանգահարեք և 
          պայմանավորվեք այցելության
          օրվա և ժամի համար:

* Էքսկուրսիաները կազմակերպվում են մինչև 10.11.2017թ.