ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

5 հետաքրքիր տեղեկություն Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբերյալ

  1. Ազգային պատկերասրահում ներկայումս պահվում է շուրջ 40.000 թանգարանային առարկա, որոնց մի մասը ներկայացվում է մշտական և ժամանակավոր ցուցադրության 55 սրահներում
  2. Ազգային պատկերասրահը հայկական կերպարվեստի հավաքածուով աշխարհում ամենամեծ, իսկ Հովհաննես Այվազովսկու աշխատանքների հավաքածուով աշխարհում երկրորդ թանգարանն է
  3. 2008 թ.-ից Ազգային պատկերասրահում իրականացվում են ինտերակտիվ կրթական ծրագրեր, իսկ 2015 թ․-ից կազմակերպվում է Ամառային դպրոց տարբեր տարիքային խմբերի երեխաների համար
  4. Հայաստանի ազգային պատկերասրահն ունի 12 մասնաճյուղեր Երևանում և հանրապետության մարզերում
  5. Դուք կարող եք անվճար այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ Երևան Քարտով:

Ինչ կարող եք տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թ։ Թանգարանի հավաքածուի համար հիմք են հանդիսացել Լազարյան ճեմարանի ֆոնդերը, 1921 թ.-ին հայ նկարիչների ցուցահանդեսի աշխատանքները, ինչպես նաև ժամանակի խոշորագույն հավաքածուատերերի բազմաթիվ նվիրատվությունները։

Ազգային պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է հայ և համաշխարհային արվեստի արժեքավոր գործեր։ Հին աշխարհից մինչև 21-րդ դար ընդգրկող հավաքածուն ներկայացնում է համաշխարհային խոշորագույն հեղինակների՝ Յակոբբո Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Պիտեր Պաուել Ռուբենսի, Բեռնարդո Ստրոցցիի, Գյուստավ Կուրբեի, Վասիլի Կանդինսկու, Իվան  Շիշկինի, Մարկ Շագալի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես  Սուրենյանցի և շատ ուրիշների աշխատանքները։

Ազգային պատկերասրահը Հայաստանի ամենաշատ այցելվող թանգարաններից է։ 2017 թ․ պատկերասրահն ունեցել է շուրջ 95 000 այցելու։

Պատկերասրահ անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպես նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:

 

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Արամի փ. 1
          ք. Երևան 0010, Հայաստան

Tel +374 10 58-08-12

Www www.gallery.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի-Շաբաթ՝ 11:00-17:30
          Վերջին մուտքը՝ 17:00-ին
          Կիրակի՝ 11:00-16:30
          Վերջին մուտքը՝ 16:00-ին
         
Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի