ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Էքսկուրսիաներ Երևանում / ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ պատմական տարածքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում թանգարանը, որտեղ տեղեկություններ են պահպանվում կոմբինատի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած տաղանդավոր մարդկանց մասին, ինչպիսիք են Ն. Թաիրյանը, Ն. Շուստովը, Մ. Սեդրակյանը, Մ. Մուսինյանցը, Կ. Սիլչենկոն: Թանգարանում ներկայացված է կոմբինատում հայտնաբերված և պահպանված նրանց անձնական գույքը:           

Բիբլիական Արարատը միշտ եղել և մնում է հայոց բազմադարյա պատմության «լուռ վկան»: Հայ ժողովրդի համար Արարատն օրհնված լեռ է: Այն հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն մի հայի համար: Կոմբինատի թանգարանում տեղադրված է բարիլիեֆ՝ Հովհաննես Այվազովսկու՝ «Նոյն իջնում է Արարատից» կտավի մոտիվներով:

1827 թ.-ին գեներալ Ի. Պասկևիչի գլխավորած ռուսական զորքերի օգնությամբ ազատագրված բերդի տարածքում ռուս գրող Ա. Գրիբոյեդովը, ով իր մասնակցությունն ունեցավ ռուս-պարսկական պատերազմում, պատերազմի ավարտից հետո բեմադրեց իր «Խելքից պատուհաս» պիեսը՝ անձամբ ներկա գտնվելով պիեսի պրեմիերային: Որպես հիշատակում այս յուրօրինակ իրադարձության՝ թանգարանում տեղադրված է բեմականացման բարիլիեֆը:  

Թանգարանում առանձին տեղ է զբաղեցնում տեղեկատվությունը՝ կոմբինատի նոր պատմությունը կերտողի՝ Գագիկ Ծառուկյանի մասին: Այստեղ ներկայացված է նաև կոմբինատի նորանոր նվաճումների մասին փաստող տվյալներ, որոնց ձեռնարկությունը հասել է վերաբացման օրվանից սկսած ամենօրյա և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ աշխատակազմի շնորհիվ:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Ծովակալ Իսակովի պող. 9
          Երևան 0015, Հայաստան

Tel +374 10 54-34-05

Www www.brandy.am

Open Աշխատանքային օրեր
           Երկուշաբթի-Ուրբաթ՝ 09:00-17:00
           Շաբաթ՝ 11:00-16:00
           Նախապես զանգահարեք և 
           պայմանավորվեք այցելության
           օրվա և ժամի համար:

Close Հանգստյան օրեր
          Կիրակի