ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Էքսկուրսիաներ Երևանում / ՔԱՂԱՔԱՅԻՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Խմբային էքսկուրսիա: ‹‹Երևան սիթի տուր››

Այցելել եք Երևան և մտածում եք ու՞ր գնալ կամ ի՞նչ անել քաղաքում: Քաղաքային էքսկուրսիան Երևանում Ձեզ լավագույնս կներկայացնի Երևանը նույնիսկ ցուրտ եղանակին: Երևանյան այս էքսկուրսիայի ընթացքում Դուք կշրջեք մինիվեն փոխադրամիջոցով և կբացահայտեք Երևանը՝ աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը, որը Հայաստանի հանրապետության 14-րդ մայրաքաղաքն է և 2800 տարեկան է: Այս հին ու նոր քաղաքում տարվա ցանկացած եղանակին Դուք կարող եք գտնել բազում հետաքրքրություններ: Ուրեմն, եթե այցելել եք Երևան և ցանկանում եք հետաքրքիր ժամանակ անցկացնել, ապա միացե′ք մեզ: Ընտրելով երևանյան շրջայցը՝ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ քաղաքի ամենագեղեցիկ շենքերի, մշակութային օջախների և կրոնի պատմության հետ: 

Մեգերյան կարպետ, Սասունցի Դավիթի արձան, Էրեբունի թանգարան, Հաղթանակի զբոսայգի, Կասկադ համալիր, Աբովյան փողոց, Վերնիսաժ, Հանրապետության հրապարակ

Սկիզբ

Տևող.

Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար

Գինը Երևան Քարտով, ՀՀ դրամ/ 1 անձի համար

11:00

2.5 ժամ

9000 

Անվճար
Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ Կրկ

 

Ինչ է ներառում​

Աուդիոգիդ հայերեն, ռուսերեն, և անգլերեն լեզուներով

audio-guide
Ներառված թանգարանների մուտքերի տոմսեր tickets
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ transportation
Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում free-wifi
Ջուր bottled-water

Ձմեռային քաղաքային էքսկուրսիան սկսում ենք Հանրապետության հրապարակից:

Կանգառ 1: Մեգերյան կարպետ գորգերի գործարան

Հայաստանի ավանդույթները բացահայտելու լավագույն տարբերակներից մեկը ‹‹գորգերի թանգարանում›› շրջելն է: Ձմեռային տուրը Երևանում ներառում է նաև հետաքրքիր էքսկուրսիա դեպի հայկական գորգերի գործարան – խանութ: ‹‹Մեգերյան կարպետ›› գործարանում Դուք կարող եք տեսնել հայկական յուրահատուկ գորգեր և ծանոթանալ բնական նյութերով ներկման տեխնոլոգիաներին:

Կանգառ 2: Սասունցի Դավիթի արձան

Ձմեռային էքսկուրսիայի երկրորդ կանգառը Սասունցի Դավթի արձանն է, որը Երևանի խորհրդանիշներից մեկն է: Այն տեղադրված է Սասունցի Դավիթի հրապարակում՝ Հարավկովկասյան երկաթուղու երևանյան կայարանի հարևանությամբ:  Հանրահայտ արձանի հեղինակը աշխարհահռչակ հայ նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարն է, ով համարվում է եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից մեկը: Արձանի առաջին կոմպոզիցիոն տարբերակը Երվանդ Քոչարը պատրաստել է ընդամենը 18 օրում: Ներկայիս արձանը քանդակվել է 1957 թվականին:

Կանգառ 3: Էրեբունի թանգարան

Սիթի տուրի հաջորդ կանգառը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն է: Հենց այստեղ կարող եք ծանոթանալ Երևանի հնագույն պատմությանն ու մշակույթին: Էրեբունի թանգարանում է գտնվում Երևանի հիմնադրման մասին առաջին սեպագիր արձանագրությունը (ՄԹԱ 782թ.), ինչպես նաև մ.թ.ա. III հազ. սկզբներին գոյություն ունեցած և ողջ Մերձավոր Արևելքում եզակի համարվող նյութական արժեքները: Թանգարանային բացառիկ հավաքածուն բազմիցս ներկայացվել է աշխարհահռչակ թանգարաններում՝ Լուվրում, Մետրոպոլիտեն թանգարանում, Էրմիտաժում և այլն:

Կանգառ 4: Հաղթանակ զբոսայգի

Երևանյան ամենամեծ այգիներից մեկը համարվում է Հաղթանակի զբոսայգին կամ ինչպես տեղացիներն են անվանում` Մոնումենտ: Հաղթանակի զբոսայգու՝ Ստալինի արձանով հուշահամալիրը բացվեց 1950 թվականին, իսկ արդեն 1967 թվականին տեղադրվեց Մայր Հայաստան արձանը: Հուշահամալիրում այժմ գործում է ‹‹Մայր Հայաստան›› զինվորական թանգարանը: Երկրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես նաև Արցախյան ազատագրական պայքարի պատմություններին հնարավոր է ծանոթանալ՝ այցելելով թանգարան: Շենքի հատակագիծը կրկնօրինակն է հայկական տաճարներից մեկի, իսկ շենքի վերին մասում վեր է խոյանում Մայր Հայաստան արձանը: Թանգարանի շարունակությունն են կազմում հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը, Մարշալ Բաղրամյանի, այլ հերոսների և ռուս սահմանապահների ծառուղիները: Զբոսայգուց բացվում է հիանալի տեսարան դեպի Երևանը և Արարատ լեռը:

Կանգառ 5: Կասկադ համալիր

Ձմռանը Կասկադ համալիրը համարվում է տեղացիների և հյուրերի համար ամենասիրելի վայրերից մեկը: Այն ներառում է ժամանակակից արվեստի տարրեր, այգի, սրճարաններ և ռեստորաններ: Գրեթե ամբողջ տարվա ընթացքում այստեղ Դուք կարող եք մասնակցել դասական և ջազ համերգների, իսկ համալիրի բարձունքից հիանալ Երևանի հրաշալի համայնապատկերով և Արարատ լեռան գեղեցկությամբ:

Կանգառ 6: Վերնիսաժ

Տարվա ցանկացած եղանակին վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, գորգեր, ոսկերչական իրեր, զարդեր, նկարներ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, կավե, փայտե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, ինչպես նաև բազմաթիվ հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։

Կանգառ 7: Հանրապետության հրապարակ

Ձմեռային սիթի տուրի վերջին կանգառը Հանրապետության հրապարակն է: Երևան քաղաքի գլխավոր հրապարակում են գտնվում կառավարական շենքերը, Հայաստանի պատմության թանգարանը և ազգային պատկերասրահը, իսկ կենտրոնում՝ խճանկարային գորգը: 

Անվճար Երևան Քարտով

Adress Աբովյան 2

Tel +374 44 40-60-80

Open Աշխատանքային օրեր
          Երկուշաբթի-Ուրբաթ` 09:00-20:00
          Շաբաթ, Կիրակի՝ 10:00-20:00