ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
Erebuni Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44
Erebuni
Erebuni museum
Erebuni museum reserve

Այստեղից է սկսվում Երևանը, դեռևս մ.թ.ա. 782 թ. հիմնադրված ուրարտական Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը: Հռոմից 29 տարով մեծ քաղաքի՝ Երևանի պատմությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այն հնամենի Էրեբունի - Երևանի անձնագիրն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուն հարուստ է Արին-Բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից պեղված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող շուրջ 12.000 (11.295) հնագիտական գտածոներով: Հավաքածուների շարքում իր ուրույն տեղն ունի 1879 թվականին Արին-Բերդ բլրի ստորոտում հայտնաբերված Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը: Եզակի ցուցանմուշ է նաև մ.թ.ա. 685-645 թ.թ. կառուցված ուրարտական քաղաքը, որի ռազմական գործողությունների, մշակույթի ու կենցաղի մասին ընդարձակ տեղեկություններ են տալիս վիմագիր արձանագրությունները: Արգելոց-թանգարանը տարածաշրջանում ուրարտագիտական կենտրոն է. ոչ միայն ցուցադրման տեսանկյունից, այլ նաև ուսումնասիրությունների համար բացառիկ արժեք են ներկայացնում նախաուրարտական քարակերտ ու կավակերտ կուռքերը, հելլենիստական շրջանի դամբարանները, երկաթե, բրոնզե զենքերը, դրվագված ու սեպագիր բրոնզե իրերը, ինչպես նաև մ.թ.ա. III հազ. սկզբներին գոյություն ունեցած և ողջ Մերձավոր Արևելքում եզակի համարվող վաղերկրագործական բնակավայրի կառուցողական մանրամասներն ու նյութական արժեքները, որոնք վկայում են ուրարտական թագավորությունում բարձր վարպետության հասած արհեստների, արվեստների և գյուղատնտեսության մասին: Թանգարանային հավաքածուի բացառիկ արժեքները բազմիցս ցուցադրվել են Լուվրում (Ֆրանսիա), Մետրոպոլիտեն թանգարանում (ԱՄՆ), Էրմիտաժում (Ռուսաստան), Բրիտանական թանգարանում (Մեծ Բրիտանիա) և հանրահայտ այլ մշակութային օջախներում: Արգելոց-թանգարանի ցուցանմուշներն ու ամրոցի պատմությունն այցելուներին ներկայացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և լեհերեն լեզուներով:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Էրեբունի փող. 38
          ք. Երևան 0020, Հայաստան

Tel +374 10 43-26-61

Www www.erebuni.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի - Կիրակի՝ 10:30 -16:30

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի