ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Թանգարաններ / ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
History museum armenia Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44
History museum armenia
Armenia history museum
History museum of armenia

Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք՝ 1919 թ.-ին: Թանգարանի հիմնադիր հավաքածուն կազմավորվեց Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների, Անիի հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Այժմ թանգարանը պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու, որոնք ցուցադրվում են հնագիտության, ազգագրության, դրամագիտության և նորագույն պատմության բաժիններում՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մ.թ.ա 1 միլիոնից մինչև 15-րդ դարը, նաև Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների՝ Եգիպտոս, Ասորեստան, Իրան, Հռոմ, Բյուզանդիա, մշակութային փոխառնչությունների մասին վկայությունները: Հավաքածուները պարբերաբար համալրվում են Հայաստանի տարածքում պեղումներից հայտնաբերված գտածոներով, գնումներով և նվիրատվություններով: Թանգարանի հավաքածուներում ներկայացված են. պալեոլիթյան ու նեոլիթյան ժամանակաշրջանի գործիքներ, Ք.ա. IV-II հազարամյակների գունազարդ խեցեղեն, բրոնզե արձանիկներ, փայտյա կառքեր և դրանց բրոնզե մանրակերտեր: 

Անվճար Երևան Քարտով

Adress Հանրապետության Հրապարակ 4
           Երևան 0010, Հայաստան

Tel +374 10 58-38-61, 10 52-06-91

Www www.historymuseum.am

Open Աշխատանքային օրեր
          Երեքշաբթի - Շաբաթ: 11:00-18:00
          Կիրակի: 11:00-17:00

Close Հանգստյան օրեր
          Երկուշաբթի