ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Էքսկուրսիաներ Երևանում / ԷՔՍԿՈՒՐՍԻԱ «ARARAT» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

ARARAT կոնյակը նոր կյանքի, բաց և խիզախ մարդկանց, ազատ և հյուրընկալ երկրի՝ Հայաստանի, խորհրդանիշն է: Լինելով հնագույն քաղաքակրթությունների ժառանգորդ և խաղողագործության ու գինեգործության օրրան՝ Հայաստանն ապշեցնում է մշակութային ժառանգության հարստությամբ, կուսական բնության, ավանդույթների հոգևոր ուժով և վառ խառնվածքով մարդկանց տաղանդով:

Հենց այստեղ՝ արարատյան հողի վրա, բնության առատաձեռնության և ստեղծագործական էներգիայի միությունը նոր կյանք է տվել կոնյակագործությանը: Լեգենդար ARARAT կոնյակը իրավամբ համարվում է շատ սերունդների հպարտության առարկան և Հայաստանի խորհրդանիշներից մեկը ամբողջ աշխարհում: Այցելել Հայաստան նշանակում է ճանապարհորդել մի աշխարհով, որտեղ միահյուսվում են պատմությունն ու այժմեականությունը: Աշխարհ, որի անքակտելի մասն է դարձել Երևանի Կոնյակի Գործարանը:

Հեռավոր 1887 թվականին Հայաստանում դասական կոնյակի արտադրության ի հայտ գալը տեխնոլոգիական առաջընթաց էր, իսկ այսօր արդեն անհնար է պատկերացնել ծանոթությունը այս երկրի հետ առանց ARARAT կոնյակի:

Ուստի այսօր Երևանի Կոնյակի Գործարանը՝ ARARAT կոնյակների տեսականու միակ և անփոխարինելի արտադրողը, աշխարհի բոլոր անկյուններից ժամանող պաշտոական պատվիրակությունների,մշակութային գործիչների և զբոսաշրջիկների պարտադիր այցի վայր է:

ARARAT Museum գտնվում է Երևանի Կոնյակի Գործարանի հոյակերտ շենքում, որը վեր է խոյանում Հրազդան գետի աջ ափին: Հենց այստեղ է սկսվում ծանոթությունը գունագեղ Երևանի և լեգենդար հայկական ARARAT կոնյակի հետ: Առավոտյան 9-ից մինչև երեկոյան 8-ը, շաբաթական 7 օր հյուրընկալ էքսկուրսավարները խմբակային շրջայցեր են անցկացնում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով: Ազնվական խմիչքի բազմադարյան պատմությանը և ժամանակակից արտադրության գաղտնիքներին ծանոթանալուց հետո սպասվում է երկու կամ երեք ARARAT կոնյակների համտես:

Դարձեք Երևանի Կոնյակի Գործարանի և ARARAT Museum հյուրը, հաղորդակից եղեք իսկական վարպետության պահերին և բացահայտեք հայկական կոնյակագործության պատմությունը:

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Ծովակալ Իսակովի պող. 2
          Երևան 0082, Հայաստան

Tel +374 10 54-00-00

Www araratbrandy.com

Open Աշխատանքային օրեր
           Ամեն օր՝ 10:00-16:00
           Նախապես զանգահարեք և 
           պայմանավորվեք այցելության
           օրվա և ժամի համար: