ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Խմբային էքսկուրսիա: Կապուտաչյա Սևան, Կանաչագեղ Դիլիջան` Սևան (Սևանավանք),Դիլիջան` այցելություն Երկրագիտական թանգարան և պատկերասրահ, Հաղարծին վանական համալիր, Պարզ լիճ, եղջերուների ֆերմա

Սկիզբ

Տևող.

Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար

Գինը Երևան Քարտով,դրամ/1 անձի համար

09:00

8-9 ժամ

12900

10965

Հասանելիությունը

Երկ

Երք

Չոր

Հնգ

Ուրբ

Շաբ

Կիր

01.03.2023 - 15.11.2023

 

16.11.2023 - 28.02.2024

 

 

Ինչ է ներառում​

Էքսկուրսավարի ծառայություն՝ ռուսերեն / անգլերեն

guide
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ transportation
Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում free-wifi
Ջուր bottled-water

Կանգառ 1: Սևանա Լիճ, Սևանավանք

Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Հայաստանի մայրաքաղաքից՝ Երևանից, 63 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիճը Կովկասի ամենամեծ լիճն է: Սևանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է Գեղամա լեռներով, իսկ լեռների բարձրունքից բացվում է  լճի համայնապատկերը: Սևանա լճի ափին գտնվող ռեստորաններից մեկում կարելի է համտեսել հայկական լավագույն ավանդույթներով պատրաստված համեղ ձուկ, ինչի շնորհիվ Դուք կցանկանաք վերադառնալ այստեղ ևս մեկ անգամ: 

Կանգառ 2: Դիլիջան

Բացահայտեք առասպելական Հայաստան մեզ հետ: Մենք առաջարկում ենք Ձեզ այցելել Հայաստան և անցկացնել լավագույն արձակուրդները հենց այստեղ: Դիլիջանը անշուշտ ներառված է էքսկուրսիաների ցանկում, որպես Հայաստանում լավագույն հանգստավայրերից մեկը: Դիլիջանը գտնվում է Հայաստանի հյուսիսում, Տավուշի մարզում՝ Երևանից մոտ 96 կմ հեռավորության և ծովի մակերևույթից 1255—1510 մմ բարձրության վրա: Բնությունը լեռնային և անտառապատ է: Դիլիջանում Դուք կարող եք զբոսնել հին քաղաքով և հիանալ շենքերի յուրահատուկ ճարտարապետական ոճով, որը փողոցներին հաղորդում է հեքիաթային տեսք և փոխանցվում է Հայաստանի գույները: Այստեղ Դուք այցելելու եք նաև երկրաբանական թանգարան, որն ունի ավելի քան 1017 հնագիտական գտածոներ, այդ թվում` գրաֆիկական աշխատանքներ, գծանկարներ, քանդակներ, արծաթափայլեր, մետաղադրամներ և այլ հետաքրքիր նմուշներ:

Կանգառ 3: Հաղարծնի վանք

Դիլիջանում տուրերը ներառում են նաև ամենագեղեցիկ վանքերից մեկը` Հաղարծինը: Հաղարծին վանքային համալիրը կառուցվել է XI-XIII դ․ և համարվում է Հայաստանում ամենաառեղծվածային վայրերից մեկը: Հաղարծին համալիրը գտնվում է անտառապատ լեռներում, որտեղ կան բազուն արծիվներ, այստեղից էլ առաջացել է վանքի անունը, որը հայերեից թարգմանվում է ինչպես «արծիվների խաղ»: Հատկապես գեղեցիկ է Հաղարծինը գարնանը՝ շրջապատված անտառներով:

Կանգառ 4: Պարզ Լիճ

Ավանդական ճաշից և թեթև հանգստից հետո կայցելեք Հայատանի փոքր լճերից ամենա գեղեցիքը –  Պարզ լիճը։ Լճի ճանապարհին կկանգնեք ազնվական ցեղի եղջերուների ֆերմայում։

15% զեղչը վավեր է 1 տարի

Adress Մեսրոպ Մաշտոց պողոտա 39/12

Tel +374 43 88-44-55

Www www.yeranitravel.com

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր` 08:00-22:00
          Նախապես զանգահարեք և 
          պայմանավորվեք այցելության
          օրվա և ժամի համար: