ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Էքսկուրսիաներ Երևանում / ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

Մասնակցե՛ք ամենահայտնի  էքսկուրսիաներից մեկին ԱՆՎՃԱՐ :

 

Հեթանոսությունից դեպի քրիստոնեություն՝«Եղիշե Չարենց»-ի կամար, Գառնու տաճար, Գեղարդի վանական համալիր, Քարերի սիմֆոնիա, Լավաշի պատրաստման վարպետաց դաս և հյուրասիրություն

Սկիզբ

Տևող.

Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար

Գինը Երևան Քարտով/ դրամ

10:00

7-8 ժամ

10900

ԱՆՎՃԱՐ

Հասանելիությունը

Երկ

Երք

Չոր

Հնգ

Ուրբ

Շաբ

Կիր

01.03.2024 - 15.11.2024

 

 

16.11.2024 - 28.02.2025

 

Դուք մտադիր եք անցկացնել Ձեր հանգիստը Հայաստանու՞մ: Ուրեմն բաց մի՛ թողեք Ձեր հնարավորությունը մասնակցել ամենատպավորիչ էքսկուրսիաներից մեկին: Դուք հնարավորություն կունենաք վայելելու Գառնու հեթանոսական տաճարի հրաշալի տեսարանը, տեսնել Գեղարդի վանքը, այնուհետև անցկացնել հիասքանչ ժամանց թոնրի շուրջ՝ լավաշի պատրաստման և համտեսման ընթացքում:

Այս հրաշալի շրջագայությունը կծանոթացնի ձեզ Հայաստանի հեթանոսական պատմությանը և կպատմի երկրում քրիստոնեության հետագա զարգացման և տարածման մասին:

Կանգառ 1: «Եղիշե Չարենց» -ի կամար

Առաջին կանգառը «Եղիշե Չարենց» -ի կամարն է, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը։

Կանգառ 2: Գեղարդի վանք

Գեղարդի վանական համալիրը էքսկուրսիայի հաջորդ կանգառն է։ Սուրբ Գեղարդը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել Գեղարդի վանքում 5 դարի ընթացքում: Համալիրը ներկայացնում է 13-րդ դարի Հայաստանը, որը համարվում է երկրի ճարտարապետության ոսկե դարաշրջանը: Այս համալիրի ամենազարմանալի մասը հենց ճարտարապետական լուծումն է՝ մի մեծ ժայռի մեջ փորված եկեղեցիներ, որոնք այնուամենայնիվ, կառուցվել են՝ հաշվի առնելով հայկական ճարտարապետության բոլոր կանոնները: Գեղարդի վանական համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Կանգառ 3: Գառնու տաճար

Ապա կայցելեք Գառնու տաճար (77 մ.թ.)՝ որը միակ հեթանոսական տաճարն է ողջ հետխորհրդային տարածքում: Այն տեղակայված է դեպի Ազատ գետի կիրճը նայող սարահարթի վրա: Տաճարի շրջակա տարածքը աներևակայելի գեղեցիկ է: Տաճարի հունա-հռոմեական բաղնիքը, որի մանրահատակը պատրաստված է մոտ 30,000 բնական քարերի կտորներից, ինչպես նաև թագավորական պալատի ավերակները կտեղափոխեն ձեզ մ.թ. 3-րդ դար:

Կանգառ 4: Լավաշի պատրաստման վարպետաց դաս ու համտես​

Գառնու տաճարից ոչ հեռու (ոտքով մոտ 10 րոպե հեռավորության վրա) բոլորս միասին կուղևորվենք մի գողտրիկ ռեստորան՝ տաճարի զարմանահրաշ տեսարանով, որտեղ ոչ միայն կհանգստանաք, այլև ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը: 

Կանգառ 5: «Քարերի սիմֆոնիա»-ի կիրճ​

Երևան վերադառնալուց առաջ ձեր վերջին կանգառը կլինի «Քարերի սիմֆոնիայի» կիրճը։ Այս ժայռերը սկսվում են սկզբից մինչև ձորի ամենաբարձր կետը։ Հուշարձանը բաղկացած է հսկայական պարադոքսալ սիմետրիկ վեցանկյուն և հնգանկյուն բազալտե սյուներից (մոտ 100 մետր բարձրությամբ): Կիրճն իր անունը ստացել է եկեղեցական երգեհոնի հետ զարմանալի նմանությունից։ Նման ժայռերը հատկապես շատ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ընդգրկված Ազատ գետի կիրճում։

Անվճար Երևան քարտի կտրոնով և 15% զեղչ 1 տարվա ընթացքում

Adress Մեսրոպ Մաշտոց պողոտա 39/12

Tel +374 43 88-44-55

Www www.yeranitravel.com

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր` 08:00 - 22:00
          Նախապես զանգահարեք և 
          պայմանավորվեք այցելության
          օրվա և ժամի համար:

          Էքս.-երը հասանելի են 11.11-29.02

          Էքս.-երի հասանելիությունը

          ամանորյա տոնական օրերին.

          Էքսկուրսիա 1: դեկ. 30, հունվ. 2-6 

          Էքսկուրսիա 2: դեկ.31, հունվ. 2-6