ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Էքսկուրսիաներ Երևանում / ԳԱՍՏՐՈՆՈՄԻԱԿԱՆ ՏՈՒՐ: ԳԱՌՆԻ, ԳԵՂԱՐԴ, ՍԵՎԱՆԱ ԼԻՃ, ՍԵՎԱՆԱՎԱՆՔ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

9 կերակրատեսակ և 3 խմիչք, որոնք Դուք ուղղակի պարտավոր եք համտեսել Հայաստանում:
Խմբային գաստրոնոմիական էքսկուրսիան հնարավորություն կտա Ձեզ այցելելու Հայաստանի լավագույն տեսարժան վայրերը և մասնակցել հայկական խոհանոցի լավագույն կերակրատեսակների պատրաստման վարպետաց դասերին ու համտեսին՝ պրոֆեսիոնալ զբոսավարի ուղեկցությամբ, որը կներկայացնի նաև ճաշատեսակների պատմությունը: 

Խմբային գաստրոնոմիական էքսկուրսիա: Գառնու տաճար, Գեղարդի վանք, Սևանա լիճ, Սևանավանք

Սկիզբը

Տևողությունը

Գինը, դրամ/ 1 անձի համար 

Գինը Երևան Քարտով / դրամ

09:00

12 ժ.

18000

15300

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր

Կանգառ 1: 09:40
Չարենցի կամար

Էքսկուրսիայի սկզբում կուղևորվենք դեպի Գառնու տաճար՝ կանգ առնելով Չարենցի կամարի մոտ: Առաջին հայացքից թվում է, թե այն սովորական և ոչ նշանակալի մի կամար է, բայց մոտենալով ու կանգնելով դրա տակ գտնվող հարթակին՝ Ձեր առջև բացվում է մի հիանալի համայնապատկեր. աշխարհին հայտնի սուրբ Արարատ լեռն իր անկրկնելի հմայքով: Դուք կմիաձուլվեք դարավոր պատմությանն ու կամարի ներքո կվայելեք գեղեցիկ տեսարանը:

Կանգառ 2: 10:20
Գառնու տաճար

Այնուհետև կուղևորվենք Կոտայքի մարզ՝ ծանոթանալու հայերի ծագումնաբանությանը: Այստեղ Դուք կտեսնեք Գառնու տաճարը, որը կառուցվել է 1-ին դարում` Տրդատ թագավորի կողմից: Այն քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Ենթադրվում է, որ Գառնու տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Մոտակայքում կտեսնեք նաև պալատի ավերակներն ու բաղնիքները, որոնք նախկինում զարդարել են ողջ պատմամշակութային համալիրը: Գառնու տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Կանգառ 3: 11:30
Նոյան այգի

Գառնու տաճարից ոչ հեռու գտնվող Նոյան այգում կլինի մեր հաջորդ կանգառը: Նոյան այգին ներկայացնում է Հայատանն իր ողջ գունապնակով: Հազարավոր տարիների ընթացքում մեր երկիրն հայտնի է եղել ողջ աշխարհում իր մշակութային նվաճումներով, խոհանոցով և գինեգործությամբ: Այստեղ Դուք կմասնակցեք թոնիրում թխվող հայկական լավաշի պատրաստման վարպետության դասին, կհամտեսեք հաց ու պանրի հայկական համադրությունը՝ բրդուճը, ինչպես նաև կբացահայտեք աշխարհում չուրչխելա, իսկ Հայատանում սուջուխ անունով հայտնի աղանդերի պատրաստման գաղտնիքները: Ձեզ հնարավորություն կընձեռվի նաև համտեսելու հայկական գաթան, որի թխման ընթացքում հայ կանայք ջանում են իրենց սերն ու ջերմությունը փոխանցել ընտանիքի բոլոր անդամներին, որպեսզի նրանց մշտապես ուղեկցեն հաջողությունն ու բարեկեցությունը: Այստեղ Դուք նաև հնարավորություն կունենաք մասնակցելու խեցեգործության և հայկական ձեռագործ գորգերի վարպետաց դասերին:

Վարպետաց դասեր և համտեսներ.

  • Ազգային հաց՝ լավաշ,
  • Քաղցր սուջուխ՝ չուրչխելա,
  • Հայկական թխվածք՝ գաթա,
  • Հայկական մրգօղու թորում,
  • Խեցեգործություն,
  • Հայկական գորգագործություն:

Կանգառ 4: 13:30
Գեղարդի վանք

Ապա կուղևորվենք դեպի Հայաստանի ամենահիանալի վայրերից մեկը՝ Գեղարդի վանքը: Այն համարվում է Հայատանի միջնադարյան ճարտարապետության ամենավառ դրսևորումներից մեկը: Գեղարդավանքն ամբողջությամբ փորված է քարանձավի մեջ, ինչի պատճառով էլ այն հաճախ անվանվում է նաև Այրիվանք: Այս վանական համալիրը կառուցվել է 4-րդ դարում՝ քարանձավից բխող սուրբ աղբյուրի տեղում: Վանքի անվանումը ծագել է սուրբ գեղարդից՝ այն նիզակից, որով հռոմեացի զինվորը խոցել է խաչված Հիսուս Քրիստոսի կողը: Այժմ այդ գեղարդը պահվում է Էջմիածնի Մայր տաճարի Գանձարանում: Գեղարդի վանական համալիրը ևս ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Կանգառ 5: 15:00
Ճաշ «Իմ այգի» գյուղական տանը ​

Այս համեղ ու իրապես անմոռանալի էքսկուրսիայի ընթացքում Դուք կճաշեք «Իմ այգի» գյուղական տանը: Այստեղ Դուք կարող եք համտեսել հայկական ամենահայտնի ավանդական այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են թոնրի հայկական խորովածը, ավանդական ապուրները, ինչպես նաև հագցնել Ձեր ծարավը զովացուցիչ ըմպելիքներով:

Ճաշ:

  • Հայկական Խորոված (Խոզամիս /Հավի միս),
  • Ավանդական ապուր (Ավելուկով ապուր/Ապուր «Ալագյազ»),
  • Թոնրի կարտոֆիլ,
  • Պանիր, կանաչեղեն, մածուն, ամառային աղցան,
  • Ոչ ալկոհոլային ըմպելիք (թան/ջուր),
  • Ալկոհոլային խմիչք (ծիրանի օղի/հայկական գինի),
  • Միրգ, Թեյ/Սուրճ:

Կանգառ 6: 17:00
Սևանա լիճ և նավարկություն

Այս ամենից հետո մեր ուղևորությունը կշարունակվի դեպի Հայաստանի մարգարիտը համարվող Սևանա լիճ: Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա, Հայկական լեռնաշղթայի կենտրոնում և համարվում է Կովկասյան լճերից ամենամեծը: Սևանը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի ալպիական լիճը: Այն հայտնի է իր թարմ ու քաղցրահամ ջրով, իսկ մաքուր լեռնային օդը բարերար ազդեցություն ունի առողջության վրա: Դուք հնարավորություն կունենաք նավով զբոսնելու Սևանա լճի ջրերում և վայելել անմոռանալի երեկոն:

Կանգառ 7: 18:00
Սևանավանք

Էքսկուրսիայի վերջում Դուք կտեսնեք Սևանավանքը, որը տեղակայված է Սևանի թերակղզում՝ բլրի գագաթին: Այստեղից անկրկնելի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը: Վանքը կառուցվել է 9-րդ դարում, Սևանա լճի ափին:

Կանգառ 8: 19:00
Ընթրիք «Կամբուզ» ռեստորանում

Իսկ հիմա ժամանակն է փորձելու Սևանի նրբահամ ձուկը: Այն այստեղ եփում են, տապակում են, ծխեցնում են, շոգեխաշում են տարբեր համեմունքներով կամ եփում տարատեսակ սոուսների մեջ: Դուք հաստատ չեք մոռանա բերանում հալչող հյութալի ձկնամսի անկրկնելի համը: Եվ քանզի Հայաստանն հանդիսանում է ամենահին գինի արտադրող երկրներից մեկը, Դուք հնարավորություն կունենաք նաև համտեսելու հայկական լավագույն գինին: Միայն ըմպեք մեկ գավաթ գինի և կզգաք հայկական դարավոր պատմությունը ընդամենը մեկ բաժակում:

Ընթրիք:

  • Ձկան խորոված թոնիրում (200 – 250 գրամ),
  • Բրինձ/Կարտոֆիլ գյուղական ձևով,
  • Քամած մածուն, Կանաչեղեն, Հորած պանիր,
  • Լիմոնադ/Ջուր,
  • Հայկական գինի,
  • Թեյ/սուրճ:

Կարող եք համոզված լինել, որ էքսկուրսիայից ստացած տպավորություններն ու համերի բազմազանությունը դեռ երկար ժամանակ կմնան Ձեր հիշողության մեջ:

 

15% զեղչը վավեր է 1 տարի

Adress Աբովյան 2 փող.

Tel +374 12 22 33 22

Www www.janarmenia.com

Open Աշխատանքային օրերը 
          Երկ - Ուրբ: 09:00 - 20:00
          Շաբ - Կիր: 10:00 - 20:00
          Խնդրում ենք նախապես
          ամրագրել մասնակցությունը