ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Խմբային էքսկուրսիա` Հաղպատ, Միկոյանի տուն/թ-ն, Սանահին, ավանդական խորովածի պատրաստում և համտեսում ճաշի ընթացքում

Սկիզբ

Տևող.

Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար

Գինը Երևան Քարտով,դրամ/1 անձի համար

09:00

12 ժամ

14000

11900

Հասանելիությունը

Երկ

Երք

Չոր

Հնգ

Ուրբ

Շաբ

Կիր

01.04.2020 - 10.11.2020

 

 

 

01.05.2020 - 01.10.2020

 

 

11.11.2020-31.03.2021

Հասանելի չէ

Ինչ է ներառում​

Էքսկուրսավարի ծառայություն՝ ռուսերեն / անգլերեն

guide
Ներառված թանգարանների մուտքերի տոմսեր tickets
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ transportation
Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում free-wifi
Ջուր bottled-water
Ավանդական ճաշ lunch

Կանգառ 1:  Հաղպատի վանք

Հաղպատի վանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է: Բարձր սարահարթի վրա կանգնած հուշարձանախումբը եզերված է մի կողմից Լոռու հզոր լեռնապարի Սուրբ Լույս և Տերունական գագաթներով, մյուս կողմից՝ Լոռու բերդ և Սաղիձոր կիրճերով, որտեղ հոսում են Սաղիկ և Կայան գետակները: 976 թվականին հիմնադրված ճարտարապետական կառուցվածքների խումբը բաղկացած է պաշտամունքային և աշխարհիկ շինություններից՝ շրջապատված աշտարակավոր պարսպապատերով: Վանքի առաջին և գլխավոր կառույցը Սուրբ Նշան եկեղեցին է (976-991թթ.), որը հիմնադրել է Աշոտ Գ Բագրատունի Թագավորի կինը՝ Խոսրովանուշ թագուհին, և նվիրել իր որդիներ Սմբատին և Գուրգենին:

1996 թվականին Հաղպատի վանքային համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցուցակում:

Կանգառ 2Սանահինի վանական համալիր

Սանահինի վանական համալիրը գտնվում է Սանահին գյուղի տարածքում, Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարահարթի վրա: Համալիրը հիմնել է Աշոտ 3-րդ Ողորմած Բագրատունին 966թ.: 10-րդ դարի վերջերից այն դարձել է հայ Բագրատունիների մի ճյուղը հանդիսացող Կյուրիկյան արքայատոհմի վարչական կենտրոնն ու դամբարանատեղին: 10-11-րդ դարերում այն եղել է խոշոր մշակությաին կենտրոն, ունեցել է համալսարան և դրան կից հարուստ գրադարան: 12-րդ դարի վերջերին համալիրն անցել է Զաքարյան իշխանական տոհմի ներկայացուցիչներին և դարձել վերջիններիս հանգստարանը:

2001թ. - ին Սանահինի համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների շարքում:

Կանգառ 3Միկոյան եղբայրների տուն-թանգարան

Էքսկուրսիայի ծրագիրը ներառում է նաև այցելություն Միկոյան եղբայրների տուն-թանգարան, որտեղ ցուցադրված են Միկոյանների ընտանիքի անձնական իրերը, նրանց աշխատանքային գործունեության մասին պատմող բազմաթիվ վավերագրական նյութեր։ Թանգարանի բացման օրը Մոսկվայից թանգարան են բերվել ամենաազդեցիկ երկու ցուցադրանմուշները՝ ՄԻԳ ինքնաթիռը և Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան։

Էքսկուրսիայի ընթացքում Դուք նաև հնարավորություն կունենաք մասնակցելու ավանդական հայկական խորովածի պատրաստմանը և համտեսելու այն ճաշի ընթացքում։

15% զեղչը վավեր է 1 տարի

Adress Բաղրամյան 2/80

Tel +374 43 88-44-55

Www www.yeranitravel.com

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր` 08:00 - 22:00
          Նախապես զանգահարեք և 
          պայմանավորվեք այցելության
          օրվա և ժամի համար: