ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Հայերն աշխարհի ամենահին ժողովուրդներից են: Գորգագործությունը հազարամյակների պատմություն ունի: Հին ժամանակներից սկսած` գորգերն ու կարպետները հայերի կենցաղում անհրաժեշտություն են եղել:​ Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությանբ: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որի հիմքում ընկած էին գորգերի տեսքի և հնագույն ոճի պահպանման սկզբունքները: Ժամանակի ընթացքում նրանք զարգացրեցին գորգերի վերարտադրման համար բնական ներկանյութեր ստանալու և հանգույցի հին հայկական տեխնոլոգիաները՝ ստեղծելով «ձեռագործ գորգերի արտադրության գործընթացում վաղեմության սկզբունքը»: Ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրությանը նոր շունչ հաղորդվեց: Մեգերյանները վերաբացեցին ինչպես նախկին, այնպես էլ նոր գորգագործական մասնաճյուղեր Հայաստանի 22 բնակավայրերում:

Հայաստանում Մեգերյանները հաջողությամբ ներդրեցին ներկման բնական մեթոդները: Բնական գույները ստանում էին հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ էր արվում: Մեգերյանները ընդարձակեցին գորգերի արտադրությունը Հայաստանում՝ ժամանակակից դիզայներական հմտություններով վերականգնելով Վասպուրականին, Ղարաբաղին, Լոռիին և այլ բնակավայրերին հատուկ գորգերը:

Կազմակերպությունը Երևանում ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են այցեր թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար: Մեգերյան կենտրոնում Դուք կարող եք դիտել գորգերը, գնումներ կատարել ցուցասրահում, կարող եք նաև հետևել արվեստի յուրահատուկ գործերի պատրաստման բուն գործընթացին, ծանոթանալ բնական նյութերով ներկման և մշակման տեխնոլոգիաներին:

 

 

Անվճար Երևան Քարտով

Adress Մադոյան փ. 9
          Երևան, Հայաստան

Tel +374 10 44-29-94

Www www.megeriancarpets.com

Open Աշխատանքային օրեր 
          Երեքշաբթի-Ուրբաթ: 09:00-18:00
          Շաբաթ: 09:00-16:00

Close Հանգստյան օրեր
          Կիրակի